00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է Բաքուն փորձում սևացնել Ռուբեն Վարդանյանին. Politico

© Photo : Facebook / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2024
Ռուբեն Վարդանյան
Բաժանորդագրվել
Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ գործարարի և բարերարի անունը չլինի Նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ադրբեջանը ջանքեր է գործադրում գործարար և բարերար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կերպարը սևացնելու համար՝ նրան ներկայացնելով «ռուսական գործակալ» և դիմելով ապատեղեկատվություն տարածելու տարբեր հնարքների: Բաքվի քարոզչական ջանքերի մասին գրել է հեղինակավոր «Politico» պարբերականը՝ նշելով, որ այս մասին մի քանի այլ պարբերականների խմբագրություններ ևս էլեկտրոնային նամակ են ստացել PR գործակալություններից մեկից։
Էլեկտրոնային նամակում խոսվում է Եվրոպայում «ռուսական ազդեցության գործակալների գործողությունների» մասին։ «Politico»–ն նշում է, որ նամակն ի սկզբանե գայթակղիչ է թվացել, բայց հետո ակնհայտ է դարձել, որ այն կենտրոնացած է բացառապես մեկ մարդու՝ Վարդանյանի վրա։
Բանն այն է, որ վերջերս Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու համախոհները նրան առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։ «Moderna» դեղագործական ընկերության համահիմնադիր, ամերիկահայ միլիարդատեր Նուբար Աֆեյանը և «Unilever» ընկերության նախկին ղեկավար Փոլ Փոլմանը ակտիվ լոբբինգ են անում Բաքվի բանտից Վարդանյանին ազատ արձակելու համար։ Նրանք էլ առաջադրել են Վարդանյանի թեկնածությունը, թեև, ինչպես գրում է պարբերականը, նրա շանսերը շատ քիչ են՝ հաշվի առնելով Վարդանյանի «ոչ միանշանակ անցյալը»։
Այնուամենայնիվ, ինչպես գրում է պարբերականը, Ադրբեջանում զայրացել են բարերարի թեկնածության առաջադրման փաստից, որով էլ բացատրվում է նախկին պետնախարարի դեմ PR արշավը։ Այս համատեքստում նշվում է, որ ադրբեջանցիները դիմել են Եվրախորհրդարանի պատգամավորների օգնությանը, որոնք միջնորդություն են ներկայացրել Նոբելյան կոմիտե՝ Վարդանյանի անունը հավակնորդների ցանկից հանելու համար։ Մինչդեռ այստեղ էլ, ինչպես նշում է «Politico»–ն, ամեն ինչ հարթ ու թափանցիկ չէ։
Այսպես` վերոհիշյալ PR գործակալության նամակում նաև ասվել է, որ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն–Տաուբադելը և Կարեն Մելկիոն կողմ են Վարդանյանի թեկնածությունը հանելու կոչին։ Այնինչ խորհրդարանականները «Politico»–ին ասել են, որ իրենց կողմից նման կոչեր չեն եղել. նրանք կարծում են, որ Ադրբեջանը միտումնավոր է իրենց խոսքերը հանել ենթատեքստից և ներկայացրել որպես աջակցություն Վարդանյանի դեմ արշավի։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Լրահոս
0