https://arm.sputniknews.ru/20240627/khvoshvor-avtvovtar-ashtarak-aparan-avtvotshanaparhin-kan-tuzhatsner-77697223.html
Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Sputnik Արմենիա
Երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ 27.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-27T10:50+0400
2024-06-27T10:50+0400
2024-06-27T10:51+0400
ավտովթար
ապարան
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77695566_0:53:1238:749_1920x0_80_0_0_5ded8bfb51f49b148026b2e99d426756.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին, կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշվում է, որ այսօր, ժամը 06։57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:«Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Nissan» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները Վ. Մ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վ. Մ․-ն և Գ. Ա․-ն հոսպիտալացվել են։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ։Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
ապարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77695566_127:0:1238:833_1920x0_80_0_0_b474675798b4ed53ef5eec768863bd6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, ապարան, վարորդ
Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
10:50 27.06.2024 (Թարմացված է: 10:51 27.06.2024) Երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին, կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր, ժամը 06։57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Nissan» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները Վ. Մ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վ. Մ․-ն և Գ. Ա․-ն հոսպիտալացվել են։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։