00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային պաշտպանների թիվը կավելանա. գործերի քանակն ավելացել է մոտ 40 տոկոսով

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2024
Բաժանորդագրվել
Հանրային պաշտպանների թվի ավելացման համար այս տարի կհատկացվի 70 մլն 500 հազար դրամ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 2024 թ. հուլիսի 1–ից ՀՀ–ում հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք կավելացվի իի հավելում գոյություն ունեցող 69 հաստիքներին։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, 2023 թ. հանրային պաշտպանի վարած գործերի քանակն ավելացել է մոտ 40 տոկոսով, արդյունքում նրանք 4 400 ավելի գործ են վարել, քան 2022 թ.` գործերի քանակը հասցնելով մոտ 15 հազարի։
«Մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 քրեական գործ, որը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։ Համեմատության համար ասեմ, որ քննիչի ծանրաբեռնվածությունը մոտավորապես սրա կեսն է»,– նշեց փոխնախարարը։
Կարապետյանը դա պայմանավորեց նրանով, որ անվճար սուբյկետների շրջանակն ավելացել է, որոնց մեջ մտնում է նաև 2023 թ. սեպտեմբերին ԼՂ–ից բռնի տեղահանված փախստականների իրավաբանական աջակցությունը։
Հանրային պաշտպանների թվի ավելացման համար այս տարի կհատկացվի 70 մլն 500 հազար դրամ, որից շուրջ 10 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ արդարադատության նախարարության խնայողություններից, մնացած հատվածը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի դիմաց կվճարվեն. օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ
Արդեն 2025 թ. սկսած անվճար իրավաբանական օգնության համար տարեկան կհատկացվեն շուրջ 141 մլն դրամ լրացուցիչ միջոցներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս նախագիծը դիտում են արդարադատության ոլորտի ընդհանուր բարեփոխումների համատեքստում։
Նա ընդգծեց, որ ՀՀ–ում իրականացվող արդարադատության ոլորտի բարեփոխումները բարձր է գնահատվել նաև ԵԽ–ն` միաժամանակ նշելով մի շարք մարտահրավերներ։
«Մեր կամքն է, որ մենք հետևողական ու անհոգնել գնանք ՀՀ դատական համակարգն իրական անկախությամբ ապահովելու ճանապարհով։ Այս հարցում հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը շատ կարևոր է»,– նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա, ըստ նրա, 2018 թվականից սկսած դրանք մնացել են նույնը` դատական համակարգը կախվածություն չպետք է ունենա ոչ միայն ՀՀ կառավարությունից, այլև հնարավոր այն տեղերից, որտեղից սովորաբար կամ ավանդաբար ունենում են կախվածություն։
Փաշինյանի խոսքով` այդ իմաստով այս համակարգում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը չափազանց կարևոր է։
Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնողը կարող է 2 տարով ազատազրկվել
Լրահոս
0