https://arm.sputniknews.ru/20240627/anna-hakvobjany-gjumru-mankatan-erku-saneri-tarel-e-dubaj-77704575.html
Աննա Հակոբյանը Գյումրու մանկատան երկու սաների տարել է Դուբայ. լուսանկար
Աննա Հակոբյանը Գյումրու մանկատան երկու սաների տարել է Դուբայ. լուսանկար
Sputnik Արմենիա
Փաշինյանի կինը պատմել էր, որ վարչապետի հորդորով է իրականացրել կուրություն ունեցող Արթուրի` ծով գնալու երազանքը։ 27.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-27T13:24+0400
2024-06-27T13:24+0400
2024-06-27T16:04+0400
աննա հակոբյան
դուբայ
մանկատուն
երեխա
կույր
ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84111395_0:111:1600:1011_1920x0_80_0_0_440895c456068de48609902c7fe4c5b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երկու սաների` Արթուրի և Գարիկի հետ մեկնել է Արաբական Միացյալ էմիրություններ` Դուբայ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մանկատան տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը։Ավելի վաղ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել և գրել, որ իրականացնում է կուրություն ունեցող Արթուրի երազանքը և նրան ծով է տանում:Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ և՛ Գարիկը և՛ Արթուրը «Երեխաների տուն» մանկատան սաներից են։
դուբայ
ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84111395_0:0:1432:1073_1920x0_80_0_0_e9f48d316ccdc2b8071d137f26b69209.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա հակոբյան, դուբայ, մանկատուն, երեխա, կույր, ծով
աննա հակոբյան, դուբայ, մանկատուն, երեխա, կույր, ծով
Աննա Հակոբյանը Գյումրու մանկատան երկու սաների տարել է Դուբայ. լուսանկար
13:24 27.06.2024 (Թարմացված է: 16:04 27.06.2024) Փաշինյանի կինը պատմել էր, որ վարչապետի հորդորով է իրականացրել կուրություն ունեցող Արթուրի` ծով գնալու երազանքը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երկու սաների` Արթուրի և Գարիկի հետ մեկնել է Արաբական Միացյալ էմիրություններ` Դուբայ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց մանկատան տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը։
Ավելի վաղ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում
տեսանյութ էր հրապարակել և գրել, որ իրականացնում է կուրություն ունեցող Արթուրի երազանքը և նրան ծով է տանում:
«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. երբ մայիսի 2-ին Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երևանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր ծովում լինել։ Երբ այդ դրվագը տանը պատմեցի վարչապետին, ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով»։ Եվ այսօր Արթուրի և նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում։ Ու քանի որ թռիչքը հետաձգվեց, Արթուրն ու Գարիկը հնարավորություն ունեցան նաև հանդիպել վարչապետին և զրուցել նրա հետ»,–գրել էր նա։
Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ և՛ Գարիկը և՛ Արթուրը «Երեխաների տուն» մանկատան սաներից են։