https://arm.sputniknews.ru/20240627/rd-migracivon-qaghaqakanutjany-pvopvokhutjunner-en-petq-rd-qnnchakan-kvomitei-nakhagah-77705393.html
ՌԴ միգրացիոն քաղաքականությանը փոփոխություններ են պետք. ՌԴ քննչական կոմիտեի նախագահ
ՌԴ միգրացիոն քաղաքականությանը փոփոխություններ են պետք. ՌԴ քննչական կոմիտեի նախագահ
Sputnik Արմենիա
ՌԴ–ի վարած միգրացիոն քաղաքականության հասցեին վաղուց են քննադատություններ հնչում։ Փոփոխությունների անհրաժեշտության մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր... 27.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-27T13:58+0400
2024-06-27T13:58+0400
2024-06-27T14:06+0400
ռուսաստան
սանկտ պետերբուրգ
միգրացիա
քննչական կոմիտե
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77703324_0:143:3072:1871_1920x0_80_0_0_5dacc378a36158f137b24ad840483ce1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Երբ գործատուն միգրանտներին աշխատանքի է ընդունում, պետք է առաջնորդվի ազգային անվտանգության հարցերով։ Այս մասին ասել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։Բաստրիկինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտներ ուղարկվել են հատուկ ռազմական գործողության գոտի։Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի. ամեն ինչ հանգում է մեկ պարզ հարցի` բերեք, որքան կարող եք։ՌԴ–ում միգրացիոն քաղաքականության համար պատասխանատու նոր գերատեսչություն կստեղծվիԸստ նրա՝ խնդիրն այն է, որ օտարերկրացիները Ռուսաստան են ժամանում իրենց մշակույթով ու ավանդույթներով, ու չեն ցանկանում հարմարվել։ Կլիշասի խոսքով` տվյալ իրավիճակում հիմնախնդրի լուծումը համապատասխան պայմանների և կանոնների ստեղծումն է, որոնք կստիպեն միգրանտներին հարմարվել այն պայմաններին, որոնք կան ՌԴ-ում:Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումը տեղի է ունենում Հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 26-28 -ը, հիմնական թեման իրավունքն է՝ որպես գլոբալ հավասարակշռության հիմք: Համաժողովը համախմբել է տարբեր երկրների առաջատար իրավագետների, քաղաքական գործիչների, գործարար շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:Պուտինն ասել է` Ռուսաստանն ինչ քաղաքականություն է վարելու աշխատանքային միգրացիայի ոլորտում
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77703324_107:0:2838:2048_1920x0_80_0_0_d2eba11fbbddb7ba2ec9a20abf7f5354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սանկտ պետերբուրգ, միգրացիա, քննչական կոմիտե, հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան, սանկտ պետերբուրգ, միգրացիա, քննչական կոմիտե, հատուկ ռազմական գործողություն
ՌԴ միգրացիոն քաղաքականությանը փոփոխություններ են պետք. ՌԴ քննչական կոմիտեի նախագահ
13:58 27.06.2024 (Թարմացված է: 14:06 27.06.2024) ՌԴ–ի վարած միգրացիոն քաղաքականության հասցեին վաղուց են քննադատություններ հնչում։ Փոփոխությունների անհրաժեշտության մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Երբ գործատուն միգրանտներին աշխատանքի է ընդունում, պետք է առաջնորդվի ազգային անվտանգության հարցերով։ Այս մասին ասել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
«Կարծում եմ, որ ամենակարևորը Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը փոխելն է, այդ փոփոխությունը հիմնավորելը և նույնիսկ այնպես անելը, որ ներքին ռեսուրսները լուծեն իրենց քաղաքական, տնտեսական, ազգային և այլ խնդիրները»,- ասել է նա Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում:
Բաստրիկինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտներ ուղարկվել են հատուկ ռազմական գործողության գոտի։
Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի. ամեն ինչ հանգում է մեկ պարզ հարցի` բերեք, որքան կարող եք։
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ օտարերկրացիները Ռուսաստան են ժամանում իրենց մշակույթով ու ավանդույթներով, ու չեն ցանկանում հարմարվել։ Կլիշասի խոսքով` տվյալ իրավիճակում հիմնախնդրի լուծումը համապատասխան պայմանների և կանոնների ստեղծումն է, որոնք կստիպեն միգրանտներին հարմարվել այն պայմաններին, որոնք կան ՌԴ-ում:
Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումը տեղի է ունենում Հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 26-28 -ը, հիմնական թեման իրավունքն է՝ որպես գլոբալ հավասարակշռության հիմք: Համաժողովը համախմբել է տարբեր երկրների առաջատար իրավագետների, քաղաքական գործիչների, գործարար շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: