00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Выборы президента России-2024 - Sputnik Արմենիա, 1920
ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Պուտինն ասել է` Ռուսաստանն ինչ քաղաքականություն է վարելու աշխատանքային միգրացիայի ոլորտում

© Photo : ScreenshotՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով` գործընկեր երկրների հետ միասին, որտեղից նրանք գալիս են, միգրանտներին պետք է նախապատրաստել Ռուսաստան ժամանելուն:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսաստանում միգրանտների թիվը կազմում է աշխատողների ընդհանուր թվի 3,7 տոկոսը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի և ՌԻԱ Նովոստի գործակալության համար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Աշխատանքային միգրանտները մեզ մոտ այնքան էլ շատ չեն, համեմատած այլ երկրների հետ։ Նրանք աշխատողների ընդհանուր թվի 3,7 տոկոսն են կազմում։ Բայց նրանք կենտրոնանում են այն տարածաշրջաններում, որտեղ տնտեսական կյանքն առավել ակտիվ է։ Եվ այնտեղ, իհարկե, նրանք ավելի շատ են։ Դրանք են՝ Մոսկվայի մարզը, Մոսկվան, հյուսիսարևմտյան շրջանը և հյուսիսի որոշ շրջաններ, որտեղ աշխատավարձի մակարդակը բարձր է»,-ասել է Պուտինը։
Սակայն, նրա խոսքով, կասկած չկա, որ դա այն հարցն է, որը հատուկ ուշադրություն է պահանջում իշխանությունների կողմից թե՛ տեղական, թե՛ տարածաշրջանային, թե՛ դաշնային։
Նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ երբ աշխատանքային միգրանտների են ներգրավում, միշտ խոսում են այդ մասին աշխատող ձեռքերի պակասի տեսանկյունից։
Պուտինը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել միգրանտների երեխաների ադապտացման վերաբերյալ
«Մեր գործարարները պետք է հասկանան, որ իրենց իրավիճակը, աշխատող ձեռքեր ունենալու տեսանկյունից, առաջիկա տարիներին դեպի լավը չի փոխվելու։ Նրանք աշխատուժի պակասի հետ են բախվելու։ Իսկ դա նշանակում է, որ այդ խնդիրն արմատապես լուծելու համար անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և նվազեցնել աշխատողների թիվն այն հատվածներում, որտեղ դա կարելի է անել՝ ժամանակակից տեխնիկա ներդնելով»,-նշել է Պուտինը։
Դրա համար պետք է ներդրումներ անել և կադրեր պատրաստել։
Ինչ վերաբերում է հենց միգրանտներին, ապա, ՌԴ նախագահի խոսքով՝ գործընկեր երկրների հետ, որտեղից նրանք գալիս են, պետք է մտածել այն մասին, թե ինչպես նրանց նախապատրաստել Ռուսաստան ժամանելուն։ Խոսքը ռուսաց լեզվի, մշակույթի, ավանդույթների ուսումնասիրության մասին է։
«Պետք է, որ այստեղ էլ նրանց մասին հոգ տանեն, մարդկայնորեն վերաբերվեն։ Այնպես, որ նրանք բնական կերպով ինտեգրվեն մեր հասարակությանը»,-նշել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, նրանք, իհարկե, պետք է հետևեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին, սանիտարական չափանիշներին: Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովումը, ՌԴ նախագահի խոսքով, պետք է առաջին տեղում լինի։
Համակարգը կատարելագործման կարիք ունի. Պեսկովը` ՌԴ–ում գտնվող միգրանտների մասին
Լրահոս
0