00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանից դեպի Եվրոպա և Ռուսաստան. Հնդկաստանի ԱԳՆ

© Sputnik / Asatur YesayantsՍուբրահմանյամ Ջայշանքարը Երևանում
Սուբրահմանյամ Ջայշանքարը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2024
Սուբրահմանյամ Ջայշանքարը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուբրահմանյամ Ջայշանքարը նշել է, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով Եվրոպայի և Հնդկաստանի միջև է գտնվում, և ինքն այստեղ հնարավորություններ է տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանը միանգամայն կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ կապելու հարցում։ Այս մասին Եվրասիական երկրներից ճանաչողական այցի շրջանակում Նյու Դելի այցելած լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը` պատասխանելով news.am-ի հարցին։
Ջայշանքարի խոսքով` առաջիկա 10 տարում առևտրային ու տարանցման միջանցքների թիվը շատանալու է աշխարհում։
«Մենք ունենք «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որը ներառում է Չաբահար նավահանգիստը։ Ունենք նաև Մերձավորարևելյան միջանցքը, բայց կլինեն շատ ավելի մեծ թվով միջանցքներ, քանի որ գոյություն ունեցողները ստեղծվել են 70-80 տարի առաջ: Արտադրությունը, սպառումը և բնական ռեսուրսները փոփոխվում են, և կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել նոր միջանցքներ, որոնք նոր հատվածներ կմիացնեն միմյանց: Եթե նայենք, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով Եվրոպայի և Հնդկաստանի միջև է գտնվում։ Այնպես որ, ես այստեղ հնարավորություններ եմ տեսնում»,- հավելել է Ջայշանքարը:
Հնդկաստանի արտգործնախարարի խոսքով՝ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն, կան բազմաթիվ հնարավորություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։
«Երկկողմ առևտրաշրջանառության աճ է գրանցվել, մեր մշակութային համագործակցությունն է ընդլայնվել, քաղաքական համակարգում առաջընթաց կա։ Այսպիսով, շատ բան կա, որ մենք կարող ենք անել», - եզրափակել է արտգործնախարարը։
Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների քարտուղար Տ. Կ. Ռամաչանդրանն էլ շեշտել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը շատ կարևոր է Նյու Դելիի համար, քանի որ այն դիտարկում են որպես ոչ միայն Արևմտյան Եվրոպա, Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա, այլև Ռուսաստան տանող այլընտրանքային երթուղի։
«Մենք կարծում ենք, որ այն կզարգանա առաջիկա 5 տարում՝ հաշվի առնելով այն հետագիծը, որը մենք տեսնում ենք վերջին 5 տարվա ընթացքում»,–ասել է նա։
Նրա խոսքով` երբ միջանցքը ֆիզիկական իմաստով անցնի ճանապարհների, երկաթուղային և այլ ենթակառուցվածքների արդիականացման փուլը, մաքսային գործընթացները, ապրանքների տեղաշարժը, տեղեկատվություն փոխանակումը և մյուս գործընթացները ներդաշնակեցվեն, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի փոխադրումներ կատարել միջանցքներով։
ՀԱվելենք, որ դեռևս 2024 թվականի հունվարին հայկական կողմը հայտարարում էր մինչև մայիս Հայաստանն ու Հնդկաստանը կապող և Իրանի տարածքով անցնող առևտրային երթուղի գործարկելու մտադրության մասին։ Փորձնական բեռները քիչ ավելի ուշ, այնուամենայնիվ, ուղարկվեցին։ 2024–ի մայիսի 13–ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը «Չաբահար» նավահանգստի կառավարման համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ։
«Չաբահար» նավահանգիստը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ Օմանի ծոցի ափին։
Լրահոս
0