00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ. ԱԽ քարտուղար

© Photo : Aze mediaՀայ գերիների վերադարձ. արխիվային լուսանկար
Հայ գերիների վերադարձ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2024
Հայ գերիների վերադարձ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանի խոսքով` եթե ելնենք նրանից, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը պետք է լինի լիարժեք, ապա դրա համար պետք է նաև գերիների վերադարձ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա այսպես պատասխանեց հարցին` արդյոք իրատեսական է խաղաղության համաձայնագրի ստորագրումն առանց գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերադարձի։
Գրիգորյանի խոսքով` գերիների հարցն անընդհատ քննարկվում է ադրբեջանական կողմի և միջազգային գործընկերների հետ, այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։
«Կարծում եմ, որ դա ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ, քանի որ, մեր կարծիքով, վերջիններս պետք է հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Ճիշտ կլինի, որ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ (խաղաղության պայմանագրի կնքման. խմբ.), որպեսզի գերիները հնարավորինս շուտ վերադառնան։ Խաղաղության հաստատումը նշանակում է գերիների վերադարձ։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի խաղաղության հաստատումը համապարփակ և բոլոր ուղղություններով լինի»,– ասաց Գրիգորյանը։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. Արմեն Գրիգորյան
Բացի հասարակ քաղաքացիներից, ադրբեջանական բանտերում են գտնվում Արցախի Հանրապետության 3 նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն չի արձագանքել. ԱԽ քարտուղարը` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին
Լրահոս
0