00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիրք, որը գրվեց դատարկ Ստեփանակերտում. գրող Սերգեյ Օգոլցովը նոր է եկել Արցախից

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Օգոլցով
Սերգեյ Օգոլցով - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2024
Բաժանորդագրվել
Նա 8 ամիս գիրք է գրել, որում նկարագրել է շրջափակումն ու դատարկված Ստեփանակերտը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գրող Սերգեյ Օգոլցովն Արցախ էր տեղափոխվել դեռ 1987 թվականին: Նա վերջին մարդն է, որ հեռացել է արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Ընդամենը մեկ ամիս առաջ` մայիսի վերջին, եկել է Հայաստան Կաչաղակաբերդի տեսարանը սրտում` իր հետ բերելով միայն կիթառն ու նոր գրված գիրքը։
«Աշխարհում ոչ մի տեղ չկա նման տեսարան։ Այն միշտ կհիշեմ ու կպահեմ սրտումս»,- նշում է նա։
© Photo : Armenian geographicԿաչաղակաբերդի տեսարանը
Качахакаберд или Сорочья крепость в Арцахе - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2024
Կաչաղակաբերդի տեսարանը
2023–ի սեպտեմբերյան ռազմական գործողություններից և բնակչության բռնի տեղահանումից հետո Օգոլցովը հստակ որոշել էր` մնում է։ Չնայած ընտանիքն ու ընկերներն ամեն կերպ փորձում էին հետ պահել այդ մտքից, գրողն անդրդվելի էր։ Մնալը հստակ պատճառ ուներ` գիրքը, որ կարող էր գրվել միայն սիրելի Արցախում։
«2023 թվականի ապրիլի սկզբին տղամարդկանցով զրուցում էինք, քննարկում, թե ով որտեղ կարող է ապաստանել, եթե նորից պատերազմ սկսվի։ Ես հասկացա, որ չեմ ուզում որևէ տեղ գնալ», – պատմեց նա։
Գրողը խոստովանում է` դժվար էր թե՛ շրջափակման, թե՛ պատերազմի օրերին, բայց ամենացավոտը Երևան մեկնող վերջին ավտոբուսը ճանապարհելուց հետոն էր։ Նա այդ ավտոբուսներից մեկով ճանապարհել էր կնոջն ու քայլում էր դատարկ քաղաքով։ Ստեփանակերտն ուրվական էր թվում։
«Դատարկ Ստեփանակերտը հավերժ դաջվեց հիշողությանս մեջ։ Հետո մարդիկ հայտնվեցին իհարկե, բայց քաղաքն ինձ համար չլցվեց։ Ֆիլմ կա, չէ՞. «Կայարան երկուսի համար»։ Ստեփանակերտն էլ դարձել էր մի հոգու քաղաք», – ասաց նա։
Օգոլցովը հիշեց, որ սկզբի օրերին անգամ ոստիկաններ չկային, սակայն օրեր անց պարզվեց` մնացել է մոտ երկու տասնյակ մարդ, քիչ–քիչ ադրբեջանցիներն էլ ավելացան։ Իր մեկնելու պահին Ստեփանակերտում 14 տեղացիներ էին մնացել։ Նրանցից երեքը միայնակ կանայք են, մնացածը` տղամարդիկ։ Ամենաերիտասարդը 49 տարեկան է, իսկ ամենատարեցը` 82։
«Բոլորին շատ լավ գիտեմ, զրուցում էինք։ Ամեն մեկը մնալու իր պատճառն ունի։ Բայց ամենահուզիչը 82 տարեկան Վահանի պատմությունն է։ Նա դեռ սպասում է իր որդուն, որը 2023–ի սեպտեմբերի 25–ին` Ստեփանակերտի պայթյունի օրը, տնից դուրս է եկել ու այդպես էլ չի վերադարձել...» - նշեց նա։
Գրողը նկատում է` շատ հուզիչ պահեր է ունեցել թե՛ պատերազմի, թե՛ շրջափակման օրերին։ Իսկ հացի հերթում տեսել է ամենասարսափելի ու ամենասիրուն դրսևորումները։ Ըստ նրա` երբեմնի աղմկոտ ստեփանակերտցիները խեղճացել էին։ Ոմանք հացի հերթում ժամեր էին անցկացնում, բայց այդպես էլ իրենց հացը չէին ստանում։ Ինքն էլ է նման օրեր ունեցել, բայց զսպել է իրեն, որ չխոսի սովի մասին։ Ասում է` անհարմար էր սոված կնոջ մոտ նվնվալը։ Իսկ շրջափակման վերջում արդեն բազում լայֆհաքեր էր հորինել, օրինակ` խաղողը դարչինով ուտելու դեպքում այն հացի համ կունենա։
«Շրջափակման վերջում էլ հաց չկար` ստվարաթուղթ էր...», – ասում է նա։
Օգոլցովը պնդում է` իր «Բոլորին ընդմիջում, կամ արմատային համակարգի ռեքվիեմ» գիրքը (Всем! В отрыв!" или Реквием по Корневой системе) գեղարվեստական է, սակայն բոլոր իրադարձությունները իրական են, մարդիկ նույնպես, պարզապես անուններն են փոփոխված։
Զրույցն ավելի մանրամասն` տեսանյութում (հարցազրույցը ռուսերենով է)։
Լրահոս
0