00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջուլիան Ասանժին ազատել են բրիտանական բանտից

Բաժանորդագրվել
Հունիսի 24-ին Լոնդոնի դատարանը որոշել է ազատ արձակել Ասանժին գրավի դիմաց։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել Մեծ Բրիտանիայի բանտից և մեկնում է հայրենի Ավստրալիա: Տեղեկությունը նշված է WikiLeaks-ի սոցցանցի էջում:
«Ջուլիան Ասանժն ազատ է»,- ասված է հայտարարության մեջ:
Wikileaks-ում նշել են, որ երեկ՝ հունիսի 24-ին Լոնդոնի դատարանը որոշել է ազատ արձակել Ասանժին Բելմարշ բանտից գրավի դիմաց, որտեղ նա անցկացրել է 1901 օր՝ բողոքարկելով ԱՄՆ-ին արտահանձնումը:
Հայտարարությանը կից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է կոկիկ սափրված Ասանժը ձեռքում պահում թուղթ ու գրիչ, իսկ հետո ինքնաթիռ բարձրանում:
«Ավելի քան հինգ տարի, օրական 23 ժամ մեկուսացման մեջ երկուսը երեքի վրա չափերով խցում անցկացնելուց հետո, նա շուտով կմիավորվի իր կնոջ՝ Ստելլա Ասանժի և երեխաների հետ, որոնք իրենց հորը տեսել են միայն ճաղերի հետևում»,- ասված է հրապարակման մեջ:
Ազատ արձակման մասին լուրերին նախորդել են հաղորդագրություններն այն մասին, որ նա պատրաստվում է գործարք կնքել ամերիկյան դատախազության հետ՝ մեղավորության մասնակի ճանաչման վերաբերյալ՝ արդեն իսկ բանտում անցկացված ժամկետի դիմաց:
CBS-ի տեղեկություններով՝ գործարքը պետք է ամբողջությամբ կարգավորի Ասանժի նկատմամբ բոլոր իրավական պահանջները։ Հեռուստաալիքը նշում է, որ գործարքը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ Հյուսիսային Մարիանյան կղզիների դաշնային շրջանային դատարանում, որը Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի սեփականությունն է:
Ջուլիան Ասանժն ու Ստելլա Մորիսն ամուսնացել են Բելմարշ բրիտանական բանտում. լուսանկար
Ասանժը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ հիմնելով WikiLeaks կայքը, որտեղ հրապարակվել են հարյուր հազարավոր գաղտնի նյութեր, այդ թվում, օրինակ, Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու տեսագրությունը:
Ասանժին ԱՄՆ-ում սպառնում էր 175 տարվա ազատազրկում` երկրի պատմության ընթացքում ամենամեծ քանակով գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանքով:
Լրահոս
0