00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բիզնեսը շատ պրագմատիկ է Ռուսաստանի հետ կապերի հարցում․ ՌԴ փոխվարչապետ

Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2024
Ալեքսեյ Օվերչուկ
Բաժանորդագրվել
Հայաստանը, Օվերչուկի խոսքով, շատ մեծ տնտեսական առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի և նախևառաջ Ռուսաստանի հետ փոխկապակցվածությունից:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայկական բիզնեսը Ռուսաստանի հետ կապերին շատ պրագմատիկ է վերաբերվում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» 10-րդ միջազգային գիտափորձագիտական համաժողովի ժամանակ:
«Եթե խոսենք Անդրկովկասի տարածաշրջանի մասին, ապա Հայաստանը, իհարկե, առանձնահատուկ երկիր է, քանի որ տարածաշրջանի երեք երկրներից միակն է, որ ԵԱՏՄ անդամ է։ Եվ այդ իմաստով մաքսային սահման չկա, թեև Վրաստանը բաժանում է մեզ։ Բայց, այնուամենայնիվ, մեր առևտրատնտեսական կապերը շատ ինտենսիվ են զարգանում, հատկապես ինտենսիվորեն դրանք սկսեցին զարգանալ, երբ սկսեցին տեղի ունենալ ռազմական հատուկ գործողության հետ կապված գործընթացները», - ասել է Օվերչուկը։
Նա խոսել է նաև երկրների միջև ապրանքաշրջանառության բազմակի աճի մասին, որն այսօր կազմում է 7,3 մլրդ դոլար: Ընդ որում` Հայաստանից ՌԴ արտահանումը կազմում է 3,5 մլրդ դոլար: Սրանք, Օվերչուկի կարծիքով, բավական լուրջ թվեր են։
Բացի այդ, ըստ ՌԴ փոխվարչապետի, Հայաստանի տնտեսության աճը նույնպես հրաշքներ է ցուցադրում: 2022 թվականին այն կազմել է 12,6 տոկոս, անցյալ տարի՝ 7,8 տոկոս, այս տարի կանխատեսվում է որոշակի անկում, բայց 5 տոկոսից բարձր կլինի:
«Այդ պատճառով Հայաստանը շատ մեծ տնտեսական առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի և նախևառաջ Ռուսաստանի հետ փոխկապակցվածությունից՝ որպես այդ միավորման խոշորագույն տնտեսություն», - նշել է Օվերչուկը:
ԵԱՏՄ-ի հետ նկատմամբ Հարավարևելյան Ասիայի պետությունների հետաքրքրությունն աճում է. Մեդվեդև
Առևտրատնտեսական կապերից բացի, ըստ նրա, կան առավելություններ, որոնք պայմանավորված են ՌԴ–ից ՀՀ մատակարարվող ածխաջրածինների գների և համաշխարհային գների տարբերությամբ։ Առավելություններ կան նաև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։
«Այստեղ նույնպես, ոչ մեր գնահատականներով, մեկ տարվա ընթացքում մոտ $2 մլրդ առավելություն է լինում։ Ուստի հայկական բիզնեսը շատ պրագմատիկ է վերաբերվում Ռուսաստանի հետ հարաբերություններին», - ասել է Օվերչուկը։
Տնտեսության տեսանկյունից, նրա խոսքով, Մոսկվայում տեսնում են, որ Հայաստանը շահագրգռված է այդ կապերի զարգացմամբ։ Երևանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միությունում, իսկ այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։
Նշենք, որ հունիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին:
ԵԱՏՄ-ում երեք տարով կզրոյացնեն կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը․ ԵՏՀ
Լրահոս
0