00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպական ո՞ր ԶԼՄ-ների հասանելիությունը կսահմանափակվի ՌԴ–ում. ԱԳՆ-ն հրապարակել է ցանկը

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2024
Բաժանորդագրվել
Մոսկվայի որոշումը պատասխան միջոց է ԵՄ երկրների տարածքում մի շարք առաջատար ռուսական պարբերականների հասանելիության սահմանափակմանը:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Ռուսաստանը, որպես պատասխան միջոցառում, սահմանափակում է իր տարածքում հասանելիությունը Եվրամիության անդամ երկրների մի շարք լրատվամիջոցների համար: Այսօր այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հրապարակած ԶԼՄ-ների ցանկում (որոնց նկատմամբ պատասխան միջոցներ են սահմանվում Ռուսաստանի Դաշնության տարածքում համացանցային հեռարձակումն ու ռեսուրսների հասանելիությունը սահմանափակելու համար) Եվրամիության ավելի քան 20 երկրների պարբերականներ են, այդ թվում՝ ավստրիական ORF պետական հեռուստառադիոընկերությունը, հունգարական 444 ինտերնետ-պորտալը, գերմանական Der Spiegel, Die Zeit և Frankfurter Allgemeine Zeitung թերթերը, իսպանական El Mundo, El Pais թերթերը, EFE գործակալությունը, իտալական La Stampa, La Repubblica թերթերը, Rai հեռուստաընկերությունը, ֆրանսիական Le Monde, La Croix թերթերը, Agence France-Presse լրատվական գործակալությունը, Radio France ռադիոընկերությունը, ինչպես նաև Politico, EUobserver և այլ պարբերականներ։
ԵՄ պատժամիջոցներում ներառվել են նաև «ԳեոՊրոՄայնինգի» բաժնետերը և «Արտեկ» մանկական ճամբարը
Ավելի վաղ՝ մայիսին, ԵՄ խորհուրդն արգելել էր «հեռարձակման ցանկացած գործունեությունը» ռուսական երեք լրատվամիջոցների՝ ՌԻԱ Նովոստիի, «Իզվեստիա» տեղեկատվական կենտրոնի և «Ռոսիյսկայա գազետա»-ի համար: Արգելքն ուժի մեջ է մտնում հունիսի 25-ից։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում հակընդդեմ սահմանափակումներ են սահմանվում Եվրամիության անդամ պետությունների մի շարք ԶԼՄ-ների և ընդհանուր մեդիաօպերատորների հեռարձակման ռեսուրսներին հասանելիության համար, որոնք պարբերաբար ոչ հավաստի տեղեկություններ են տարածում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Ռուսական կողմը, ինչպես ընդգծել են նախարարությունում, բազմիցս և տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ տեղական լրագրողների նկատմամբ ճնշումները քաղաքական դրդապատճառներով և ռուսական ԶԼՄ-ների անհիմն արգելքները ԵՄ տարածքում անարձագանք չեն մնա:
ԵՄ նոր պատժամիջոցներն ի՞նչ սահմանափակումներ են նախատեսում Ռուսաստանի նկատմամբ
Լրահոս
0