00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարգություններ Քենիայում. նախագահը հայտարարել է մոբիլիզացիայի մասին. տեսանյութ

Բաժանորդագրվել
Քենիայում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, հրկիզել մի շարք վարչական շենքեր, ավերել որոշ սուպերմարկետներ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Քենիայի անվտանգության բոլոր ուժերը մոբիլիզացվել են բողոքի ընդվզումներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոն: Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Մոբիլիզացվել են երկրի անվտանգության ապահովման բոլոր ուժերը՝ բողոքի ընդվզումներին հակազդելու համար»,– հայտարարել է Ռուտոն։
Բողոքի ցույցեր Քենիայում. ակցիայի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք. տեսանյութ
Այն, որ Քենիայի զինված ուժերը մոբիլիզացվել են երկրում անկարգությունների հարցում ոստիկանությանը աջակցելու համար, քիչ առաջ հայտարարել է նաև երկրի պաշտպանության նախարար Ադեն Դուալեն:
«Քենիայի զինված ուժերը 2024 թվականի հունիսի 25–ին մոբիլիզացվել են ազգային ոստիկանությանը աջակցելու համար՝ ի պատասխան արտակարգ դրության, որն առաջացել է Քենիայի Հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով, որոնք հանգեցրել են կենսական նշանակության ենթակառուցվածքի ոչնչացմանն ու վնասմանը»,– հայտարարել է Դուալեն X սոցցանցում:
Քենիայում բողոքի ալիք է բարձրացել, որը պայմանավորված է մի շարք ապրանքների և ծառայությունների հարկերը բարձրացնելու` կառավարության ծրագրերի հետ: Ցուցարարները գրոհել են Քենիայի խորհրդարանի շենքը, այնտեղ անկարգություններ սկսել։ Պատգամավորներին տարհանել են թունելներով։
Անկարգությունների մասնակիցները հրկիզել են մի շարք վարչական շենքեր, ավերել մի շարք սուպերմարկետներ։
Գիշերը Բիշքեկում անկարգություններ են տեղի ունեցել ազգամիջյան հողի վրա
Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել։
Վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, ավելի քան 50–ը տուժել են։
Լրահոս
0