https://arm.sputniknews.ru/20240624/vardenutcinery-bacel-en-tshanaparhy-bajc-bvoghvoqy-mnum-e-nujny-77539580.html
Վարդենուտցիները բացել են ճանապարհը, բայց բողոքը մնում է նույնը
Վարդենուտցիները բացել են ճանապարհը, բայց բողոքը մնում է նույնը
Sputnik Արմենիա
Վարդենուտի բնակիչներին Արագածոտնի մարզպետարանից խոստում են տվել, բայց այն չպահելու դեպքում գյուղացիները պատրաստ են ամենօրյա ռեժիմով ճանապարհ փակել։ 24.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-24T14:15+0400
2024-06-24T14:15+0400
2024-06-24T16:25+0400
ճանապարհ
ապարան
տեսանյութեր
տեսանյութ
վարդենուտ
հող
հանրային գերակա շահ
վայոց ձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/18/77542733_14:0:1920:1072_1920x0_80_0_0_a1ac8dcab482b84cc4730484ad60e410.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն արդեն բացել են Երևան–Ապարան ճանապարհը, բայց բողոքը դեռ մնում է նույնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդենուտ գյուղի բնակիչ Վահե Շագոյանը։Ավելի վաղ հայտնել ենք, որ առավոտից վարդենուտցիները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը` բողոքելով, որ ՌԻԴ ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ 1 քմ տարածքի համար։Նշենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ և որոշել փոխանցել վերը նշված ընկերությանը։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել` ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։Նա ընդգծեց, որ ճանապարհը բացել են մի պայմանով` մարզպետարանից խոստացել են հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հստակ օր դեռ չի նշվել, պետք է լրացուցիչ տեղեկացնեն գյուղացիներին։ Վարդենուտի բնակիչը վստահեցրեց` կրկին խաբելու դեպքում ամեն օր են ճանապարհը փակելու, մինչև լուծում չստանա իրենց բարձրացրած խնդիրը։Շագոյանը վստահեցնում է` ՌԻԴ ՍՊԸ–ից որևէ կառուցողական առաջարկ չի արվել։ Այնտեղից նշել են, որ գյուղացիները նվիրաբերեն իրենց տարածքները, հետո տարիների ընթացքում փոխհատուցեն, մեկ այլ դեպքում էլ առաջարկել են 7-10 տոկոսը հողատարածքների թողնել գյուղացիներին, մնացածը 345 դրամով վաճառել։ ՌԻԴ–ից նաև նշել են, որ դրանից հետո, երբ հետագայում զբոսաշրջային գոտի լինի, վարդենուտցիներն էլ ցանկանան վաճառել իրենց տարածքները` ավելի թանկ կլինի ինքնարժեքը։ Շագոյանի պնդմամբ` իրենց առաջարկում են «խաղադրույք» կատարել ապագայի վրա` առանց որևէ երաշխիքի։ Նրա խոսքով` նույնիսկ եթե ընկերությունը 5000 դրամ վճարի 1 քմ–ի դիմաց, միևնույնն է` բնակիչները պատրաստ չեն վաճառել իրենց տները։«Եթե այլ կազմակերպություն նորմալ առաջարկ անի, կմտածենք, բայց ՌԻԴ ՍՊԸ–ին մենք հող չունենք վաճառելու»,–ասում են։Ի դեպ, գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ Վարդենուտի վարչական ղեկավար Կամո Սահակյանն էլ ունի հող գերակա շահ ճանաչված տարածքում ու արդեն շուրջ 300 դրամով վաճառել է այն ՌԻԴ ընկերությանը։Հավելենք, որ գերակա շահ ճանաչված հատվածում գյուղի 65 տուն է գտնվում։ ՌԻԴ ընկերությունը դատի է տվել բնակիչներին, այժմ դատարանում 253 գործ ա, որովհետև շատերը մի քանի հողատարածք ունեն։Հիշեցնենք, որ վարդենուտցիները ճանապարհը փակել էին նաև այս տարվա մարտ ամսին։ Մոտ 300 բնակչի բողոքի պատճառը նույնն էր։
ապարան
վարդենուտ
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/18/77542733_252:0:1681:1072_1920x0_80_0_0_2aa13285ce7115a8eb580b68c0d757a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, ապարան, տեսանյութեր, տեսանյութ, վարդենուտ, հող, հանրային գերակա շահ, վայոց ձոր
ճանապարհ, ապարան, տեսանյութեր, տեսանյութ, վարդենուտ, հող, հանրային գերակա շահ, վայոց ձոր
Վարդենուտցիները բացել են ճանապարհը, բայց բողոքը մնում է նույնը
14:15 24.06.2024 (Թարմացված է: 16:25 24.06.2024) Վարդենուտի բնակիչներին Արագածոտնի մարզպետարանից խոստում են տվել, բայց այն չպահելու դեպքում գյուղացիները պատրաստ են ամենօրյա ռեժիմով ճանապարհ փակել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն արդեն բացել են Երևան–Ապարան ճանապարհը, բայց բողոքը դեռ մնում է նույնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդենուտ գյուղի բնակիչ Վահե Շագոյանը։
Ավելի վաղ
հայտնել ենք, որ առավոտից վարդենուտցիները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը` բողոքելով, որ ՌԻԴ ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ 1 քմ տարածքի համար։
Նշենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ և որոշել փոխանցել վերը նշված ընկերությանը։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել` ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։
«Մենք բազմիցս հանդիպել ենք էկոնոմիկայի նախարարի, ՌԻԴ ՍՊԸ–ի տնօրենությանը, մարզպետին, բայց մեզ հուզող հարցերի պատասխանները չենք ստացել։ Ե՛վ տարբեր պաշտոնյաները, և՛ ՌԻԴ ՍՊԸ–ն անտարբերություն են ցուցաբերում, լուրջ չեն վերաբերվում մեր ասածներին, նույնիսկ փորձում են ծաղրել։ Մենք հենց դրա համար արդեն 2-րդ անգամ ճանապարհ փակեցինք»,– ասաց Շագոյանը։
Նա ընդգծեց, որ ճանապարհը բացել են մի պայմանով` մարզպետարանից խոստացել են հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հստակ օր դեռ չի նշվել, պետք է լրացուցիչ տեղեկացնեն գյուղացիներին։
Վարդենուտի բնակիչը վստահեցրեց` կրկին խաբելու դեպքում ամեն օր են ճանապարհը փակելու, մինչև լուծում չստանա իրենց բարձրացրած խնդիրը։
«Առաջարկում են 345 դրամով 1 քմ տարածքը գնել։ Ծիծաղելի գումար է։ Շուկայական գինը հստակ չգիտեմ, բայց բնակիչներ կան, որ 3000 դրամից ավելի գումարով 1 քմ–ն վաճառել են։ Այստեղ բավականին բերրի հողեր են, հիմնականում այս պահին խոտհարքներ են, անասնապահությամբ են զբաղվում, բայց մարդիկ կան, որ կարտոֆիլի, ցորենի այգիներ ունեն»,– ասաց բնակիչը։
Շագոյանը վստահեցնում է` ՌԻԴ ՍՊԸ–ից որևէ կառուցողական առաջարկ չի արվել։ Այնտեղից նշել են, որ գյուղացիները նվիրաբերեն իրենց տարածքները, հետո տարիների ընթացքում փոխհատուցեն, մեկ այլ դեպքում էլ առաջարկել են 7-10 տոկոսը հողատարածքների թողնել գյուղացիներին, մնացածը 345 դրամով վաճառել։ ՌԻԴ–ից նաև նշել են, որ դրանից հետո, երբ հետագայում զբոսաշրջային գոտի լինի, վարդենուտցիներն էլ ցանկանան վաճառել իրենց տարածքները` ավելի թանկ կլինի ինքնարժեքը։
Շագոյանի պնդմամբ` իրենց առաջարկում են «խաղադրույք» կատարել ապագայի վրա` առանց որևէ երաշխիքի։ Նրա խոսքով` նույնիսկ եթե ընկերությունը 5000 դրամ վճարի 1 քմ–ի դիմաց, միևնույնն է` բնակիչները պատրաստ չեն վաճառել իրենց տները։
«Եթե այլ կազմակերպություն նորմալ առաջարկ անի, կմտածենք, բայց ՌԻԴ ՍՊԸ–ին մենք հող չունենք վաճառելու»,–ասում են։
Ի դեպ, գյուղացիներից մեկը
Sputnik Արմենիային հայտնեց, որ Վարդենուտի վարչական ղեկավար Կամո Սահակյանն էլ ունի հող գերակա շահ ճանաչված տարածքում ու արդեն շուրջ 300 դրամով վաճառել է այն ՌԻԴ ընկերությանը։
Հավելենք, որ գերակա շահ ճանաչված հատվածում գյուղի 65 տուն է գտնվում։ ՌԻԴ ընկերությունը դատի է տվել բնակիչներին, այժմ դատարանում 253 գործ ա, որովհետև շատերը մի քանի հողատարածք ունեն։
Հիշեցնենք, որ վարդենուտցիները
ճանապարհը փակել էին նաև այս տարվա մարտ ամսին։ Մոտ 300 բնակչի բողոքի պատճառը նույնն էր։