00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սխալ ուղղությամբ են գնում. ի՞նչ կլինի, եթե շրջիկ երաժիշտներին հեռացնեն Երևանի փողոցներից

© Sputnik / Asatur YesayantsՇրջիկ երաժիշտներ
Շրջիկ երաժիշտներ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Շրջիկ երաժիշտներ
Բաժանորդագրվել
Բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնող անձանց համար որոշակի սահմանափակումներ են գործում դեռ 2023 թվականից, այժմ Երևանի քաղաքապետարանում մտածում են շրջիկ երաժիշտներին փողոցներից ընդհանրապես հեռացնելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Փողոցային երաժշտությունը կոլորիտային մթնոլորտ է հաղորդում քաղաքին, և շրջիկ երաժիշտներին կենտրոնից հեռացնելը սխալ որոշում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
Նշենք, որ Երևանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի քաղաքի կենտրոնում մշակութային գործունեության իրականացումը սահմանափակելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվելու դեպքում շրջիկ երաժիշտների գործունության իրականացումը կարգելվի Երևանի հետևյալ տարածքներում` Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք, Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:
«Համաշխարհային մասշտաբի աստղերից շատերը «ծնվել են» փողոցում, հետագայում մեծ բեմեր գրավել։ Աշխարհի մի շարք երկրներում փողոցային երաժշտությունը կոլորիտ է ու մշակույթի մի մաս։ Կարող եմ ասել, որ 80-90 տոկոս դեպքերում զբոսաշրջիկները մեծ ուրախությամբ և մեծ հաճույքով են ունկնդրում փողոցային երաժիշտներին։ Նույնիսկ զուռնա–դհոլը, որոնք հայկական գործիքներ են, բազմաթիվ զբոսաշրջիկների համար հետաքրքիր է, նույնիսկ փորձում են որոշ հայկական շարժումներ անելով պարել և մասնակից դառնալ տվյալ միջավայրին»,– ասաց Գևորգյանը։
Զբոսաշրջության փորձագետը նորմալ է համարում շրջիկ երաժիշտների գործունեության առումով ժամային սահմանափակում կիրառելը, բայց կարծում է, որ ամբողջությամբ արգելելը ճիշտ որոշում չէ. քաղաքի դիմագծերից մեկը կկորչի։
Գևորգյանը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, որ հնարավոր է` բացօթյա տարածքներում նվագող և երգող երաժիշտների համար առանձին տարածքներ հատկացնեն, ինչպես գյուղմթերքի վաճառքի դեպքում է առաջարկվում։
«Առևտուրը մի բան է, մշակույթը` մեկ այլ բան, ու հնարավոր չէ բոլորին տանել մեկ տեղ ու ասել, որ այնտեղ երգեն, նվագեն։ Մեկը զուռնա–դհոլ է նվագում, մյուսը` սինթեզատոր, մեկ այլ մարդ էլ` կիթառ, հետևաբար չեն կարող նրանք մեկ տեղում լինել։ Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի այդ վայրում։ Կլինի մի իրավիճակ, ինչպես հայտնի ֆիլմում է (Եռանկյունի) ասվում. «5 հոգով 6 երգ ենք երգում»»,– ասաց Գևորգյանը։
Նա շրջիկ երաժիշտների գործունեությունը կանոնակարգելուց առավել կարևոր խնդիր է համարում շարժական սննդի կետերը, որոնք խաթարում են Երևանի դիմագիծը։ Գևորգյանի խոսքով` հենց շարժական սննդի կետերի և ինչ–որ իրեր վաճառելու պրակտիկան վերացվի, դրանից հետո միայն կարելի է մտածել փողոցային երաժիշտների գործունեությունը կանոնակարգելու մասին։
Փորձագետը նշեց, որ զբոսաշրջության մասնագետների հետ չեն քննարկել այս հարցը, բայց համոզված է` բոլորն էլ համակարծիք են` պետք է պայքարել փողոցային առևտրի դեմ, իսկ երաժշտությունը կոլորիտ է։
Հիշեցնենք` 2023 թվականի հոկտեմբերին հաստատվեց մի նախագիծ, որով կանոնակարգվում է Երևանի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու կարգը։ Շրջիկ երաժիշտների համար որոշակի սահմանափակումներ են գործում։ Ժամը 10:00-21:00–ն նրանք պետք է բնակելի և հասարակական շենքերից առնվազն 10 մ հեռավորություն պետք է ապահովեն, իսկ 21:00-23։00-ը` 100 մ հեռավորություն: Ըստ այդ նախագծի` պահանջները խախտողները առաջին անգամ տուգանվում են 100.000-200.000 դրամով, 2-րդ անգամ` 500.000-800.000 դրամով։
Լրահոս
0