00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաղեստինի անկախության ճանաչումը օրինաչափ է. Ադրբեջանի զինանոցն ապահովում է Իսրայելը

© Sputnik / Aram NersesyanԻսրայելական դրոն` խփված Արցախյան պատերազմում
Իսրայելական դրոն` խփված Արցախյան պատերազմում - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Իսրայելական դրոն` խփված Արցախյան պատերազմում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կարող ենք իրավացիորեն քննադատել Հայաստանի իշխանությունների վարած դիվանագիտական քաղաքականությունը, բայց գոնե այս անգամ դժվար է չհամաձայնել այն քաղաքագետների հետ, որոնք պնդում են՝ Պաղեստինի անկախության ճանաչումը ճիշտ ժամանակին է արված։ Տարիներ շարունակ Եվրոպան միայն իր բարոյական աջակցությունն էր հայտնում պաղեստինցիներին, բայց ամերիկացիների օրինակին հետևելով, խուսափում էր անկախության պաշտոնական ճանաչումից։ Սակայն մի քանի շաբաթ առաջ, ինչպես կասեր Միխայիլ Գորբաչովը, գործընթացը սկսվեց. մայիսի վերջին Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին հայտարարեցին Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան, իսկ հունիսի սկզբին նրանց միացավ նաև Սլովենիան։
Իսրայելի արձագանքը նույնն էր, ինչ Հայաստանի դեպքում՝ այդ երկրների դեսպաններին բողոքի նոտա հանձնվեց և ասվեց, որ պաղեստինցիների անկախությունը ճանաչողները սատարում են ահաբեկչությանը։ Չգիտեմ, թե ինչպես է արձագանքել Հայաստանի դեսպանը, բայց երևի ակնհայտ է, որ մենք էլ իրավունք ունենք հակադարձելու՝ իսկ դուք աջակցել եք հայերի էթնիկ զտումներին։
Իսկապես, եթե, ասենք, նորվեգացիները կամ իռլանդացիները պարզապես մեղադրում են Իսրայելի իշխանություններին այնպիսի գործողությունների մեջ, որոնք արդեն մի քանի տասնյակ հազար խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դարձել, ապա մենք բողոքելու շատ ավելի կոնկրետ առիթ ունենք՝ չլիներ ամենաժամանակակից զենքը, որն Իսրայելը մատակարարել է և շարունակում է մատակարարել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին, 2020 թվականին Ադրբեջանը, որոշ մասնագետների կարծիքով, ոչ միայն չէր հաղթի, այլև չի բացառվում՝ կրկին ջախջախիչ պարտություն կկրեր, որից ուշքի չէր գա տարիներ շարունակ։ Ընդամենը մի քանի փաստ բերեմ անկախ աղբյուրներից։
Խաղաղության պրոբլեմների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տվյալներով` վերջին տարիներին Ադրբեջանի կողմից դրսում ձեռք բերված ողջ զենքի 70 տոկոսը իսրայելյան ծագում է ունեցել։ Պատկերացրեք՝ 70 տոկոսը։ Այնինչ, մենք միամտորեն համարում ենք, թե Ադրբեջանը զենքն ու զինամթերքը հիմնականում Թուրքիայից է ստանում։ Հենց իսրայելյան լրատվամիջոցներն են փաստում. «Իսրայելից գնված դրոններն ու հրթիռային համակարգերն օգնեցին Ադրբեջանին ոչնչացնել հայկական զրահատեխնիկայի մի զգալի մասը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև հսկայական վնաս հասցրին Հայաստանի և Ղարաբաղի խաղաղ բնակիչներին»։
Պատերազմի ավարտից մեկ տարի անց իսրայելցի լրագրողներ Իտայ Էնգելը և Էդդի Ջերալդը իրենց ֆիլմում ցույց տվեցին Իսրայելից ձեռք բերված անօդաչու թռչող սարքերը, որոնք հպարտորեն ցուցադրել էր Իլհամ Ալիևը Բաքվում կայացած հաղթական զորահանդեսի ժամանակ։ Դրոնները ձեռք էին բերվել պատերազմին նախորդած տարիներին՝ 2016-2019 թվականներին, երբ Իսրայելի պաշտպանության նախարարն էր Ավիգդոր Լիբերմանը։ Թույլ տվեք մի երկու խոսք ասել այս մարդու մարսին, որը հենց այնպես չի ամեն ինչ արել Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ հնարավորինս սերտացնելու համար. պարզապես ընտանեկան շահեր ունի Ադրբեջանում։
Դեռ արտգործնախարարի պաշտոնում Լիբերմանը շարունակ այցելում էր Բաքու, և նրան անպայման ընդունում էր Իլհամ Ալիևը։ Բայց երբ իսրայելցի լրագրողները հարցնում էին, թե ինչով է բացատրվում իր անթաքույց սերը բռնապետի հանդեպ, արտգործնախարարը հակադարձում էր՝ ես ընդամենը նպաստում եմ մեր երկու երկրների հարաբերությունների սերտացմանը, որևէ անձնական շահ չունեմ։ Սուտ չէր ասում. ինքը, իրոք, չուներ, ունեին երկու որդիները՝ 31-ամյա Ամոսը և 34-ամյա Քոբին, որոնց ընկերությունը միլիոնավոր դոլարների արտադրանք էր վաճառում Ադրբեջանին, փոխարենը Լիբերման եղբայրներն Իսրայելում պաշտոնապես ներկայացնում էին ադրբեջանական ազգային ԱԶԱԼ ավիաընկերությունը։
Եվ բոլորովին պատահական չէ, որ այս տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կասկածանքով ընդունեցին քվեարկության արդյունքները, Իսրայելի պաշտոնական լրատվամիջոցները հրապարակեցին Լիբերմանի շնորհավորական նամակը, որում ասված էր. «Ընտրողների 92 տոկոսից ավելին իր ձայնը տվել է ձեզ, որպեսզի դուք առաջնորդեք երկիրը դեպի բարգավաճում»։
Իսրայելի համացանցային լրատվական կայքերից մեկը փաստում է. «Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները խարսխված են հայտնի եռամիասնության վրա՝ նավթ, զենք և հետախուզություն։ Իսրայելը Ադրբեջանից է ներմուծում սպառվող հում նավթի գրեթե կեսը և Ադրբեջանին է վաճառում ամենաժամանակակից սպառազինությունը։ Փոխարենը ադրբեջանցիները թույլ են տալիս իսրայելցիներին հետախուզական տվյալներ ստանալ Իրանի հետ ցամաքային և ծովային սահմաններից»։
Էնպես որ, համաձայնեք՝ Պաղեստինի անկախության ճանաչումը միանգամայն օրինաչափ է։ Միայն մի հարց է ծագում՝ ինչո՞ւ դա արվեց այսքան անսպասելի, ինչո՞ւ էին իշխանությունները թաքցնում իրենց մտադրությունը մինչև վերջին պահը։ Բայց այս հարցի պատասխանը դժվար թե մոտ ապագայում ստանանք, ճիշտ այնպես, ինչպես հազիվ թե իմանանք, թե ինչու Հայաստանի իշխանությունները այդպես էլ չճանաչեցին Արցախի անկախությունն այնքան ժամանակ, մինչև ճանաչելու բան չմնաց։
Լրահոս
0