https://arm.sputniknews.ru/20240624/emn-patzhamijvocner-e-sahmanel-aram-gabreljanvovi-gagarinaji-shamani-ev-ajl-andzanc-nkatmamb-77547517.html
ԵՄ–ն պատժամիջոցներ է սահմանել Արամ Գաբրելյանովի, Գագարինայի, Շամանի և այլ անձանց նկատմամբ
ԵՄ–ն պատժամիջոցներ է սահմանել Արամ Գաբրելյանովի, Գագարինայի, Շամանի և այլ անձանց նկատմամբ
Sputnik Արմենիա
Պաշտոնական անձանցից պատժամիջոցների տակ են հայտնվել Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան... 24.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-24T16:40+0400
2024-06-24T16:40+0400
2024-06-24T16:42+0400
արամ գաբրելյանով
եվրամիություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/873/47/8734722_0:206:2908:1842_1920x0_80_0_0_eb92c2933bcd4edfd896a9c85253dc5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակում սև ցուցակում է ներառել «Life» նախագծի հեղինակ և «News Media»–ի գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովին։ Այս մասին ասվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում» հրապարակված որոշման մեջ։«Գաբրելյանովն իրականացնում է գործողություններ, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,– ասված է տեքստում:Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել երգչուհի Պոլինա Գագարինան, երգիչ Յարոսլավ Դրոնովը, որը հայտնի է Շաման կեղծանունով, դերասաններ Իվան Օխլոբիստինը, Վյաչեսլավ Մանուչարովը։ Փաստաթղթում նշվում է, որ այդ մշակութային գործիչները մասնակցել են ռուսական զինված ուժերին աջակցող միջոցառումներին։ԵՄ սահմանափակումներ են մտցվել նաև համաժամանակյա լողի եռակի օլիմպիական չեմպիոն Մարիա Կիսելյովայի դեմ, որը հրապարակային հայտարարություններում աջակցել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության անցկացմանը:Պաշտոնական անձանցից պատժամիջոցների տակ են հայտնվել Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. սահմանափակվել է ՀԲԳ-ի տարանցումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/873/47/8734722_90:0:2819:2047_1920x0_80_0_0_d53d72c8d29a09968db8d8f9ae24a68a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ գաբրելյանով, եվրամիություն, ռուսաստան
արամ գաբրելյանով, եվրամիություն, ռուսաստան
ԵՄ–ն պատժամիջոցներ է սահմանել Արամ Գաբրելյանովի, Գագարինայի, Շամանի և այլ անձանց նկատմամբ
16:40 24.06.2024 (Թարմացված է: 16:42 24.06.2024) Պաշտոնական անձանցից պատժամիջոցների տակ են հայտնվել Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակում սև ցուցակում է ներառել «Life» նախագծի հեղինակ և «News Media»–ի գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովին։ Այս մասին ասվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում» հրապարակված որոշման մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Գաբրելյանովը լրատվամիջոցների խմբի օգնությամբ ագրեսիվ քարոզչություն, ֆեյքեր և ապատեղեկատվություն է տարածել:
«Գաբրելյանովն իրականացնում է գործողություններ, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,– ասված է տեքստում:
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել երգչուհի Պոլինա Գագարինան, երգիչ Յարոսլավ Դրոնովը, որը հայտնի է Շաման կեղծանունով, դերասաններ Իվան Օխլոբիստինը, Վյաչեսլավ Մանուչարովը։ Փաստաթղթում նշվում է, որ այդ մշակութային գործիչները մասնակցել են ռուսական զինված ուժերին աջակցող միջոցառումներին։
ԵՄ սահմանափակումներ են մտցվել նաև համաժամանակյա լողի եռակի օլիմպիական չեմպիոն Մարիա Կիսելյովայի դեմ, որը հրապարակային հայտարարություններում աջակցել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության անցկացմանը:
Պաշտոնական անձանցից պատժամիջոցների տակ են հայտնվել Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը: