https://arm.sputniknews.ru/20240624/azgajin-kerakratesakner-erg-u-par-rindum-kanckacvi-tadi-shvorva-paratvony-77542308.html
Ազգային կերակրատեսակներ, երգ ու պար. Ռինդում կանցկացվի «Տադի շորվա» փառատոնը
Ազգային կերակրատեսակներ, երգ ու պար. Ռինդում կանցկացվի «Տադի շորվա» փառատոնը
Sputnik Արմենիա
Փառատոնի գլխավոր արարողությունը տեղում պատրաստվող մասուրով և բանջարով շորվան է լինելու։ Այցելուները ևս հնարավորություն են ունենալու մասնակցել պատրաստման... 24.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-24T14:36+0400
2024-06-24T14:36+0400
2024-06-24T15:31+0400
փառատոն
արենի
«տադի շորվա» մշակութային փառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2228/69/22286911_0:0:1601:901_1920x0_80_0_0_173c5690c5de5395b1d7e87f75f15065.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքը ներկայանում է զբոսաշրջության նոր պրոդուկտով․ հունիսի 29–ին համայնքի Ռինդ բնակավայրում առաջին անգամ կանցկացվի «Տադի շորվա» մշակութային փառատոնը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արենիում զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանը։Աշխարհում Լճաշենի տեղը չիմացող հնագետ չկա. ինչպես են գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնումՆրա խոսքով` մինչև փառատոնն իրենք Արենի խոշորացված համայնքի 9 բնակավայրերում 45-102 տարեկան բնակիչների հետ 45–ից ավելի հանդիպում են ունեցել, վեր հանել երեք տասնյակից ավելի մոռացված ազգային բաղադրատոմսեր, ազգային խաղեր, երգեր, պարեր, լեգենդներ, հեքիաթներ, որոնք կհանրայնացվեն փառատոնի շրջանակներում։Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր բնակավայր ներկայանալու է իր կերակրատեսակներով։ Ունենալու են 50–ից ավելի տաղավարներ։Փառատոնը կմերկնարկի հունիսի 29–ին ժամը 16.00–ից և կշարունակվի մինչև ուշ երեկո։ Ցուցադրվելու է` ինչպես ն թխվում լավաշն ու ժենգյալով հացը։ Փառատոնին առանձին տաղավարով մասնակցելու են նաև Արենի համայնքում բնակություն հաստատած արցախցիները` ներկայացնելով իրենց խոհանոցը։ Լինելու է մշակութային մաս. փառատոնի մասնակիցները ներկայացնելու են կարպետագործության, կավագործության նմուշներ, ներկայացված են լինելու հայկական տարազներ, որոնցով այցելուները կկարողանան լուսանկարվել։ՀՀ–ն ու Վրաստանը աշխատանքային խումբ կստեղծեն զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համարՓառատոնի այցելուները խաղալու են աղջիկ փախցնոցի, քարկտիկ , յոթ քար և այլ ազգային խաղեր։ Ծրագրում կա նաև ազգային երգի և պարի համերգ։Փառատոնի գլխավոր արարողությունը տեղում պատրաստվող մասուրով և բանջարով շորվան է լինելու։ Այցելուները ևս հնարավորություն են ունենալու մասնակցել պատրաստման ընթացքին։ Վերջում փառատոնի կազմակերպիչները մեծ կաթսայի մեջ պատրաստված ապուրը կհյուրասիրեն այցելուներին։ Նշենք, որ այս կերակրատեսակը հայտնի և սիրված է Արենի համայնքի բոլոր բնակավայրերում։
արենի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2228/69/22286911_77:0:1501:1068_1920x0_80_0_0_4948fd7b5c86a64371bb7c7643ec57bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառատոն, արենի, «տադի շորվա» մշակութային փառատոն
փառատոն, արենի, «տադի շորվա» մշակութային փառատոն
Ազգային կերակրատեսակներ, երգ ու պար. Ռինդում կանցկացվի «Տադի շորվա» փառատոնը
14:36 24.06.2024 (Թարմացված է: 15:31 24.06.2024) Փառատոնի գլխավոր արարողությունը տեղում պատրաստվող մասուրով և բանջարով շորվան է լինելու։ Այցելուները ևս հնարավորություն են ունենալու մասնակցել պատրաստման ընթացքին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքը ներկայանում է զբոսաշրջության նոր պրոդուկտով․ հունիսի 29–ին համայնքի Ռինդ բնակավայրում առաջին անգամ կանցկացվի «Տադի շորվա» մշակութային փառատոնը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արենիում զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանը։
Նրա խոսքով` մինչև փառատոնն իրենք Արենի խոշորացված համայնքի 9 բնակավայրերում 45-102 տարեկան բնակիչների հետ 45–ից ավելի հանդիպում են ունեցել, վեր հանել երեք տասնյակից ավելի մոռացված ազգային բաղադրատոմսեր, ազգային խաղեր, երգեր, պարեր, լեգենդներ, հեքիաթներ, որոնք կհանրայնացվեն փառատոնի շրջանակներում։
«Պետք էր տեսնել Ագարակաձոր բնակավայրի 101–ամյա տատիկի ոգևորությունը, երբ պատմում էր , թե ինչպես է գաթա թխել։ Երբ մենք հարցրինք` արդյոք կհիշի բաղադրատոմսը (մտածելով, որ ամեն դեպքում տատիկը 101 տարեկան է), նա մեկ շնչով ներկայացրեց բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը»,–ասաց Մարգարյանը։
Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր բնակավայր ներկայանալու է իր կերակրատեսակներով։ Ունենալու են 50–ից ավելի տաղավարներ։
Փառատոնը կմերկնարկի հունիսի 29–ին ժամը 16.00–ից և կշարունակվի մինչև ուշ երեկո։ Ցուցադրվելու է` ինչպես ն թխվում լավաշն ու ժենգյալով հացը։ Փառատոնին առանձին տաղավարով մասնակցելու են նաև Արենի համայնքում բնակություն հաստատած արցախցիները` ներկայացնելով իրենց խոհանոցը։ Լինելու է մշակութային մաս. փառատոնի մասնակիցները ներկայացնելու են կարպետագործության, կավագործության նմուշներ, ներկայացված են լինելու հայկական տարազներ, որոնցով այցելուները կկարողանան լուսանկարվել։
Փառատոնի այցելուները խաղալու են աղջիկ փախցնոցի, քարկտիկ , յոթ քար և այլ ազգային խաղեր։ Ծրագրում կա նաև ազգային երգի և պարի համերգ։
Փառատոնի գլխավոր արարողությունը տեղում պատրաստվող մասուրով և բանջարով շորվան է լինելու։ Այցելուները ևս հնարավորություն են ունենալու մասնակցել պատրաստման ընթացքին։ Վերջում փառատոնի կազմակերպիչները մեծ կաթսայի մեջ պատրաստված ապուրը կհյուրասիրեն այցելուներին։ Նշենք, որ այս կերակրատեսակը հայտնի և սիրված է Արենի համայնքի բոլոր բնակավայրերում։