Ռուսիայից մինչև մեր օրերը. Երևանում բացվել է «Ռուսաստանի կախարդանքը» ցուցահանդեսը
© Photo : Пресс-служба Дома Москвы«Ռուսաստանի կախարդանքը» ցուցահանդեսը Երևանում
«Ռուսաստանի կախարդանքը» ցուցահանդեսը Երևանում
© Photo : Пресс-служба Дома Москвы
Բաժանորդագրվել
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության և արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, Մոսկվայի Հայրենակցի տան և Երևանում Մոսկվայի տան կողմից, հնարավոր է դարձել ռուսական կրթամշակութային նախագծերին հայ երիտասարդների մասնակցության շնորհիվ:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի- Sputnik. Ռուսիայի հիմնադրումից և Եկատերինա Մեծի բարեփոխումներից մինչև ժամանակակից իրողություններ և ռուս-հայկական հարաբերությունների զարգացման նորագույն փուլ. Երևանի Մոսկվայի տանը կայացել է ռուսական մշակույթին, լեզվին և պատմությանը նվիրված «Ռուսաստանի կախարդանքը» բացառիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
© Photo : Пресс-служба Дома Москвы«Ռուսաստանի կախարդանքը» ցուցահանդեսը Երևանում
«Ռուսաստանի կախարդանքը» ցուցահանդեսը Երևանում
© Photo : Пресс-служба Дома Москвы
Այցելուները կկարողանան 360 աստիճանի ինստալացիա տեսնել Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին, դառնալ Ռուսաստանի խորհրդանշական պատմական իրադարձությունների անմիջական մասնակիցներ, VR սաղավարտի միջոցով «հայտնվել» ռուսական հեքիաթների մեջ, ինչպես նաև մասնակցել վարպետության դասերի և դասախոսությունների:
© Photo : Пресс-служба Дома Москвы«Ռուսաստանի կախարդանքը» ցուցահանդեսը Երևանում
«Ռուսաստանի կախարդանքը» ցուցահանդեսը Երևանում
© Photo : Пресс-служба Дома Москвы
«Մենք ուրախ ենք մեր հարթակում նման ցուցադրություններ անցկացնել, որոնք կհետաքրքրեն նոր սերնդին։ Այստեղ նրանք ոչ միայն կարող են առնչվել նոր տեխնոլոգիաների հետ, այլև, որ շատ կարևոր է, շատ բան սովորել Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին, որում նշանակալի ներդրում են ունեցել նաև հայ ժողովրդի զավակները»,-նշել է Մոսկվայի Հայրենակցի տուն պետական կազմակերպության մասնաճյուղի՝ Երևանում Մոսկվայի տան կառավարիչ Հայկ Մելիքյանը։
© Photo : Пресс-служба Дома МосквыՑուցահանդեսի էին այցելել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և նրա որդին՝ Մաքսիմը
Ցուցահանդեսի էին այցելել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և նրա որդին՝ Մաքսիմը
© Photo : Пресс-служба Дома Москвы
Ցուցահանդեսի այցելուների թվում էին նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և նրա որդին՝ Մաքսիմը:
«Այն, ինչ ես տեսա այս ցուցահանդեսում անսպասելի էր և գեղեցիկ էր։ Պետք է ասեմ` կեցցեն տղաները, որ հորինել են այս ամենը»,-իր տպավորությունները պատմեց Մաքսիմ Կոպիրկինը։
Ցուցահանդես է այցելել նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, որը բարձր է գնահատել երիտասարդների ջանքերը: