https://arm.sputniknews.ru/20240623/kiranci-nvor-tshanaparhi-shinararutjany-kavartvi-2-amsic-sanvosjan-77497171.html
Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. Սանոսյան
Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. Սանոսյան
Sputnik Արմենիա
Մեկ ամիս առաջ կառավարության նիստում ևս հայտարարվել էր, որ նախատեսվում է ճանապարհի կառուցումն ավարտին հասցնել 2 ամսից։ 23.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-23T14:20+0400
2024-06-23T14:20+0400
2024-06-23T14:32+0400
կիրանց
տավուշ
գնել սանոսյան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77495871_0:139:1600:1039_1920x0_80_0_0_e9c280b5fa498ba8e29865b32fd0e449.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է նախարարը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։«Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից»,- գրել է նախարարը։Այցելության ժամանակ նրան ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։Պաշտոնյաները ծանոթացել են Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։Նշենք, որ մայիսի 23-ին կառավարության նիստում որոշում էր ընդունվել Կիրանց համայնքում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումն իրականացնել հրատապ, մեկ անձից գնմամբ: Այդ նպատակով ՏԿԵՆ-ը հատկացրել է 9 մլն 613 հազար դրամ, որից 8,82 մլն դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, իսկ 793,8 հազար դրամը՝ փորձաքննության համար:Նշենք, որ մեկ ամիս առաջ կառավարության նիստում ևս հայտարարվել էր, որ նախատեսվում է ճանապարհի կառուցումն ավարտին հասցնել 2 ամսից։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77495871_179:0:1600:1066_1920x0_80_0_0_cd2c5512b1832d2bf9b4c1b70b97567b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիրանց, տավուշ, գնել սանոսյան , ճանապարհ
կիրանց, տավուշ, գնել սանոսյան , ճանապարհ
Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. Սանոսյան
14:20 23.06.2024 (Թարմացված է: 14:32 23.06.2024) Մեկ ամիս առաջ կառավարության նիստում ևս հայտարարվել էր, որ նախատեսվում է ճանապարհի կառուցումն ավարտին հասցնել 2 ամսից։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ Տեղեկությունը
հայտնում է նախարարը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
«Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից»,- գրել է նախարարը։
Այցելության ժամանակ նրան ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Պաշտոնյաները ծանոթացել են Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
Նշենք, որ մայիսի 23-ին կառավարության նիստում
որոշում էր ընդունվել Կիրանց համայնքում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումն իրականացնել հրատապ, մեկ անձից գնմամբ: Այդ նպատակով ՏԿԵՆ-ը հատկացրել է 9 մլն 613 հազար դրամ, որից 8,82 մլն դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, իսկ 793,8 հազար դրամը՝ փորձաքննության համար:
Նշենք, որ մեկ ամիս առաջ կառավարության նիստում ևս հայտարարվել էր, որ նախատեսվում է ճանապարհի կառուցումն ավարտին հասցնել 2 ամսից։