00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Սոֆյա Տիտովան որոշեց հանդես գալ ՀՀ դրոշի ներքո. պատմում է գեղասահորդուհու մայրը

© Photo : provided by Lidia ToporovaՍոֆյա Տիտովա
Սոֆյա Տիտովա - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2024
Սոֆյա Տիտովա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի տիտղոսակիր գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան վերջերս Հայաստանի քաղաքացիություն է ստացել, և այսուհետ մեր երկիրն է ներկայացնելու մրցումներում: Թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Հայաստանի վրա, Sputnik Արմենիային պատմել է Տիտովայի մայրը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

15-ամյա գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի մարզական քաղաքացիությունը հայկականով փոխելու որոշումը կայացրել է նրա ընտանիքը՝ ի հեճուկս մարզչական շտաբի որոշակի դիմադրության: Վերջին խոսքը գեղասահորդուհու ծնողներինն էր, և նրանք կատարեցին իրենց ընտրությունը։
Սոֆյայի մայրը՝ Լիդիա Տոպորովան, նախկինում նույնպես զբաղվել է գեղասահքով, և Տիտովների ամբողջ ընտանիքը տարված է այդ մարզաձևով։
«Պատահական չէ, որ ընտրությունը կանգ առավ Հայաստանի վրա։ Դեպքերը շատ ներդաշնակորեն զարգացան։ Մի քանի գործոն համընկավ։ Նախ՝ հոգևոր տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հոգեհարազատ է։ Առաջին անգամ ես ու ամուսինս այստեղ 20 տարի առաջ էինք եղել, տեսել էինք տաճարներն ու վանքերը։ Հայաստանը մեզ վրա մեծ տպավորություն էր թողել։ Մեզ համար շատ կարևոր էր, որ այստեղ հավատացյալներ, քրիստոնյաներ են ապրում», – պատմեց Լիդիան։
© Sputnik / Александр ВильфՍոֆյա Տիտովա
Фигуристка Софья Титова выступает на торжественном открытии академии фигурного катания Евгения Плющенко и Яны Рудковской Angels of Plushenko (15 декабря 2023). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2024
Սոֆյա Տիտովա
Հայաստանի ընտրությունը պայմանավորված էր նաև նրանով, որ Սոֆյայի ծնողները աշխատանքի բերումով հաճախ են այցելում մեր երկիր։ Նրանք աշխատում են գեղեցկության ոլորտում, և նրանց բիզնեսը հայաստանյան կանոնավոր այցելություններ է պահանջում։
© Photo : provided by Lidia ToporovaՍոֆյա Տիտովա
Фигуристка Софья Титова - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2024
Սոֆյա Տիտովա
Մյուս կարևոր գործոնը, Լիդիա Տոպորովայի խոսքով, անարդար մրցավարությունն էր ռուսական մրցումներում:
2023 թվականին` գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնությունից հետո, Սոֆյայի մարզիչ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարեց, որ իր սաները կարող են սկսել հանդես գալ այլ երկրների անունից։
«Հաջորդ մրցումներում, Ռուսաստանի 2023 թվականի պատանեկան Գրան պրիի ժամանակ Սոֆյան կատարելագործել էր իր սահքը` ազատ ծրագրում կատարելով չորս ուլտրա-սի էլեմենտ, որոնցից երեքը՝ կասկադներով և համադրություններով։ Նա քառակի սալխով արեց՝ եռակի տուլուպի հետ մի կասկադում, քառակի սալխով՝ եռակի սալխովի հետ համադրված, և երեք եռակի ակսել, որոնցից մեկը՝ կրկնակի ակսելի հետ համադրված։ Դա բացառիկ սահք էր, բայց գնահատականները երկար ժամանակ չէին հայտարարում։ Հանդիսատեսը սուլում էր, և ես հասկացա, որ եթե նրան այստեղ արդար չգնահատեն, մենք ստիպված կլինենք դիտարկել այլ երկրի համար ելույթ ունենալու տարբերակը։ Հետո ամեն ինչ ինքնըստինքյան դասավորվեց»,- պատմում է Լիդիան։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից նրանց հայտնել էին, որ պատրաստ են ընդունել Սոֆյային, եթե Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան դեմ չէ մարզուհու հեռանալուն: Արդյունքում Ռուսաստանի Դաշնությունը հավանություն տվեց, և տեղափոխությունը տեղի ունեցավ։ Սակայն Սոֆյայի մարզիչը շարունակում է մնալ Պլյուշչենկոն։
Հիմա Սոֆյան ընտանիքի հետ Մոսկվայում է, բայց արդեն հուլիսին նախատեսում է գալ Երևան: Նա մարզվելու է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Սոֆյայի մայրը հավելում է. «Եվգենի Վիկտորովիչը նույնպես շատ է սիրում և հարգում Հայաստանը։ Այս ամենը պատահական չէր։ Կարծում եմ՝ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես պետք է. ճանաչումը կգա, Իսկ Սոֆյան կկարողանա ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում»։
Սոֆյան Եվգենի Պլյուշչենկոյի առաջին սաներից է։ Օլիմպիական կրկնակի չեմպիոնի ղեկավարությամբ նա արդեն զգալի հաջողությունների է հասել․ դարձել է Մոսկվայի և Ռուսաստանի չեմպիոն կրտսեր տարիքային կատեգորիայում, նախորդ մրցաշրջանի սկզբին առաջին տեղն է գրավել Անժելիկա Կռիլովայի և Օլեգ Օվսյաննիկովի մրցանակների համար պայքարում, երրորդ տեղը՝ «Ռուսաստանի սիրտը» համառուսաստանյան մրցումներում, տասներորդը՝ «Իդել» համառուսաստանյան մրցումներում։
Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը
Լրահոս
0