https://arm.sputniknews.ru/20240623/gjumrium-harganqi-turq-en-matucel-i-hishatak-sevastvopvolum-zvohvats-khaghagh-bnakichneri-77515256.html
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհված խաղաղ բնակիչների
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհված խաղաղ բնակիչների
Sputnik Արմենիա
Հիշատակի արարողությունը ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի հետ միասին կազմակերպել են տեղի իշխանությունները։ 23.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-23T22:03+0400
2024-06-23T22:03+0400
2024-08-19T15:08+0400
սևաստոպոլ
գյումրի
զոհ
ուկրաինա
հրթիռակոծություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77514188_0:116:1234:810_1920x0_80_0_0_dabe3281926b969e9a55f0eca12c680d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների:ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև գյումրեցիներ եկել էին Մայր Հայաստան հուշարձանի մոտ գտնվող ծառուղի, որտեղ տեղադրված են Հայրենական մեծ պատերազմի հերոս քաղաքների կոթողները: Մարդիկ ծաղիկներ էին խոնարհում, մոմեր վառում և փափուկ խաղալիքներ թողնում հուշահամալիրի մոտ, որի վրա փորագրված է Սևաստոպոլի անունը։102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական, հավատացյալ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով Տեր Տիմոթեոսը ժամերգություն է անցկացրել, հոգեհանգստյան աղոթք ընթերցել: Հիշատակի ակցիան, որին մասնակցել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսեյ Յակովենկոն, կազմակերպվել է քաղաքի իշխանությունների հետ համատեղ:Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 23–ի կեսօրին հարձակվել են Սևաստոպոլի վրա։ Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի տվյալներով՝ զոհվել է երկու երեխա և երկու մեծահասակ։ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 124 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Քաղաքում հունիսի 24-ը սգո օր է հայտարարվել։ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ քաղաքը գրոհել են ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS հրթիռներով։
սևաստոպոլ
գյումրի
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77514188_0:0:1234:926_1920x0_80_0_0_e65af58cc0b52bb87d572bff07bc5423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևաստոպոլ, գյումրի, զոհ, ուկրաինա, հրթիռակոծություն
սևաստոպոլ, գյումրի, զոհ, ուկրաինա, հրթիռակոծություն
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհված խաղաղ բնակիչների
22:03 23.06.2024 (Թարմացված է: 15:08 19.08.2024) Հիշատակի արարողությունը ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի հետ միասին կազմակերպել են տեղի իշխանությունները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների:
ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև գյումրեցիներ եկել էին Մայր Հայաստան հուշարձանի մոտ գտնվող ծառուղի, որտեղ տեղադրված են Հայրենական մեծ պատերազմի հերոս քաղաքների կոթողները: Մարդիկ ծաղիկներ էին խոնարհում, մոմեր վառում և փափուկ խաղալիքներ թողնում հուշահամալիրի մոտ, որի վրա փորագրված է Սևաստոպոլի անունը։
102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական, հավատացյալ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով Տեր Տիմոթեոսը ժամերգություն է անցկացրել, հոգեհանգստյան աղոթք ընթերցել: Հիշատակի ակցիան, որին մասնակցել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսեյ Յակովենկոն, կազմակերպվել է քաղաքի իշխանությունների հետ համատեղ:
Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 23–ի կեսօրին հարձակվել են Սևաստոպոլի վրա։ Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի տվյալներով՝ զոհվել է երկու երեխա և երկու մեծահասակ։ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 124 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Քաղաքում հունիսի 24-ը սգո օր է հայտարարվել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ քաղաքը գրոհել են ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS հրթիռներով։