00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը կանգնելու է քաղաքաշինական աղետի առաջ. ճարտարապետը` քաղաքի գլխավոր հատակագծի մասին

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2024
Երևան
Բաժանորդագրվել
ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը կարծում է, որ Երևանի խնդիրներն իրապես կլուծվեն, եթե քաղաքային իշխանության կողմից լինի քաղաքական կամք։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երևանի զարգացումը գնում է սխալ ուղղությամբ, և կառուցապատման այսօրվա տեմպի հետևանքով քաղաքը մի օր կանգնելու է քաղաքաշինական աղետի առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը` անդրադառնալով Երևանի գլխավոր հատակագծին։
2024 թ. հուլիսի 1–ին լրանում է Երևանի գլխավոր հատակագծի` արդեն իսկ երկարաձգված ժամկետը, և պետք է արդեն շրջանառության մեջ դրվեր նոր նախագիծ` թարմացված ու արդիական լուծումներով։ Հունիսի 20–ին Երևանի քաղաքապետարանը «Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ» խորագրով տեսանյութ հրապարակեց, որում «Երևաննախագիծ» ՓԲԸ–ի տնօրեն Անդրանիկ Սեդոյանն ասում է, որ Երևանի գլխավոր հատակագծի առաջին փուլի ավարտական հատվածում են գտնվում, ստանալով եզրակացությունները` ավագանու հաստատմանը կներկայացնեն գլխավոր հատակագծի` այսօրվա իրավական ակտերով ամրագրված փաթեթը։
Սարհատ Պետրոսյանը նշեց, որ Երևանի գլխավոր հատակագծի ժամկետը, ճիշտ է, լրանում է հուլիսի 1–ին, սակայն այն երկարաձգվում է այնքան ժամանակ, մինչև մշակվի նորը։
«Քաղաքապետարանի ներկայացրածը Երևանի գլխավոր հատակագիծը չէր, այլ քաղաքաշինական ծրագիր, որը վերաբերում է մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքներին, որոնք տարիներ շարունակ չէին մշակում իրենց համար անհրաժեշտ տարածական պլանավորման փաստաթղթերը։ Այդ հարցը լուծելու, իսկ իմ կարծիքով` լղոզելու համար մի նոր փաստաթղթի անուն մշակեցին, որն անվանեցին միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ։ Ես բազմաթիվ կասկածներ ունեմ, որ բովանդակային առումով ապագայում մշակվելիք փաստաթղթերը ևս չեն լուծելու Երևանի քաղաքաշինական ու քաղաքային զարգացման խնդիրները»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` դրանք անպետք փաստաթղթեր են, որոնք լուծում են հետևյալ խնդիրները` ֆիքսում են մինչև այս իրականացված հողազավթումները, հողահատկացումները, կառուցապատումները, դեռևս խորհրդային տարիներին նախանշված ճանապարհային ցանցի զարգացում են մշակում, որի համար միջազգային տարբեր բանկերից վերցնում են նոր վարկեր։
«Այն գումարները, որոնք ծախսում են այս նախագծի համար, դրանք իրականում փողերի վատնում են, քանի որ այս տրամաբանությունը, օրենսդրական այս կարգավորումները, մասնագիտական այն ներուժը, որ դրված են այս փաստաթղթերի մշակման հիմքում, ի վիճակի չեն լուծելու Երևանի խնդիրները. մեզ պետք են բոլորովին այլ տիպի տարածական փաստաթղթեր»,– վստահեցրեց Պետրոսյանը։
Նա կարծում է, որ Երևանի խնդիրներն իրապես կլուծվեն, եթե լինի քաղաքական կամք, որի հիմքում չեն լինի կոռուպցիոն կամ «թայֆայական» մտածողությունը, չի լինի դիլետանտիզմ, որ իրենք ամեն ինչ գիտեն։
«Եթե 4 կամ 5 անգամ օգտվել են Լոնդոնի կամ Փարիզի հանրային տրանսպորտից, չի նշանակում, որ իրենք գիտեն, թե ինչպես է տրանսպորտն աշխատում։ Դրա համար մասնագիտական հատուկ հմտություն է անհրաժեշտ։ Ցավոք, սիրողական մոտեցումը, որ կա քաղաքային կառավարման մեջ, եղել է նախկինում էլ, հիմա էլ կա ու շարունակվում է»,– ասաց կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը։
Նրա խոսքով` եթե օբյեկտիվորեն քաղաքային իշխանության նպատակը քաղաքի զարգացումը ճիշտ ուղու վրա դնելը չէ, այլ մարդկանց մոտ տպավորություն ստեղծելը, ապա շատ արագ ամեն ինչ ձախողելու են։
Նշենք, որ ՀՀ «Քաղաքաշինության օրենքի» համաձայն` Հայաստանի բոլոր այն համայնքները, որոնք չեն ունենա գլխավոր հատակագիծ, հուլիսի 1–ից կզրկվեն քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու իրավունքից։ Երևանն այս պահին այդ կարգավիճակում գտնվող համայնքների ցանկում է։
Լրահոս
0