00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է դատական գործընթաց սկսել. Բագրատ սրբազանը Կիրանցում է, խոսում են քանդվող տների մասին

© Photo : Սրբազան պայքարԲագրատ սրբազանը` Կիրանցում
Բագրատ սրբազանը` Կիրանցում - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2024
Բաժանորդագրվել
Կիրանցեցի 92-ամյա Լենա տատիկը դժգոհում էր, որ գյուղն անտեր է մնացել ու պնդում` նորմալ չէ այն, ինչ կատարվում է իրենց շուրջը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Կիրանցում է, որտեղ հանդիպում է գյուղացիների հետ։
Նշենք, որ սրբազանը հունիսի 20-ին հայտարարեց, որ մեկնելու է Տավուշ` տեսնելու սահմանազատման արդյունքում տեղադրված ցանկապատերը, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետական ամբողջ սահմանը քանդված է, շատերի սեփականության իրավունքն էլ` խախտված։ Բացի այդ, այստեղ մարդիկ կան, որոնց սեփականության վկայականները տրվել են 2018 թվականից հետո։ Այս դեպքում չեն կարող ասել, որ նախկիններն են տրվել, մարդիկ էլ կան, որոնց տները 1960-ականներից պապերից և հայրերից են փոխանցվել, բայց հիմա քանդում են»,– նշեց սրբազանը։
Կիրանցեցի 92-ամյա Լենա տատիկը դժգոհեց, որ գյուղն անտեր է մնացել, ապրում են, բայց նորմալ չէ այն, ինչ կատարվում է իրենց շուրջը։
© Photo : Սրբազան պայքարԲագրատ սրբազանն ու Լենա տատիկը
Архиепископ Баграт Галстанян в Киранце (21 июня 2024). Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2024
Բագրատ սրբազանն ու Լենա տատիկը
Մեկ այլ գյուղացի էլ հայտնեց, որ Մհեր Սիմոնյան անունով բնակչի տունն են քանդել, այժմ էլ նրան ուզում են տեղափոխել Կիրանց գյուղի մյուս ծայրը. տեխնիկանլ արդեն կանգնած է։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, որ Ադրբեջանի հսկողության տակ անցնող տներից մարդկանց դուրս չգալու դեպքում հատուկ տեխնիկայով կամ ուժով կհանեն։ Խոսքը, մասնավորապես, Խանում Թամրազյանի և նրա ընտանիքի մասին էր, որը հստակ նշում էր` դուրս չի գալու իր տնից ինչ էլ որ լինի։
«Ոչ մի ուժ էլ չեն կիրառել, բռնություն չի եղել։ Փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ թողել, դուրս են եկել։ Չգիտեմ` որքան գումար են առաջարկել»,– ասաց կիրանցեցին։
Սրբազանն այս հարցի վերաբերյալ նշեց` մի կողմից մարդկանց սպառնացել են, որ այսինչ բանը չանելու դեպքում վռնդելու են, մյուս կողմից էլ մարդկանց անորոշության են մատնել` գյուղը 2 մասի են բաժանել` մի հատվածին դարձնելով «ոչ հայրենասեր», մյուս հատվածին` «հայրենասեր»։ Նա այս իրավիճակն անվանեց աղետ։
Շարժման առաջնորդը շեշտեց` Կիրանցում տնավեր են արել ժողովրդին, նույնն էլ լինելու է ամբողջ Հայաստանում, եթե չկանգնեցնեն ՀՀ իշխանություններին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Լրահոս
0