https://arm.sputniknews.ru/20240620/rd-n--u-vietnamy-knpasten-haapa--i-eatm-i-ev-shhk-i-mijev-hamagvortsakcutjan-yndlajnmany-77392822.html
ՌԴ-ն ու Վիետնամը կնպաստեն ՀԱԱՊԱ-ի, ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանը
ՌԴ-ն ու Վիետնամը կնպաստեն ՀԱԱՊԱ-ի, ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի աջակցությամբ Վիետնամում էլեկտրագեներացիայի բազմաթիվ օբյեկտներ են կառուցվել։ 20.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-20T16:34+0400
2024-06-20T16:34+0400
2024-06-20T16:45+0400
վիետնամ
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/14/77373399_0:0:1600:901_1920x0_80_0_0_04e9be71c9ad412056c675effc978046.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ռուսաստանն ու Վիետնամը կնպաստեն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցության զարգացմանը:Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վիետնամ կատարած այցի արդյունքների վերաբերյալ երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։«Կողմերը հանդես են գալիս տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խորացման և միջտարածաշրջանային փոխկապակցվածությանը վերաբերող նախաձեռնությունների իրականացման օգտին, ներառյալ Եվրասիական մեծ գործընկերության նախագիծը, ինչպես նաև կուսումնասիրեն ՀԱԱՊԱ -ի և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական կապերի ամրապնդման ներուժը»,-նշվում է տեքստում:Պայմանավորվածություններ էներգետիկայի ոլորտումՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին օրը ռուս-վիետնամական բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վիետնամը լավ հնարավորություններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության համար: Նա նշել է, որ, մասնավորապես, հանրապետության ազգային էներգահամակարգի զարգացման գլխավոր պլանում արդեն ներառված է Բինտհուան նահանգում 1000 մեգավատ հզորությամբ ծովային հողմային էլեկտրագեներացիայի կառուցման ՌԴ-ի հետ համատեղ նախագիծը:Ռուսաստանը նաև պատրաստ է կարգավորել ածխաջրածինների, այդ թվում ՝ հեղուկացված բնական գազի երկարաժամկետ ուղիղ մատակարարումները Վիետնամ:Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի աջակցությամբ Վիետնամում էլեկտրագեներացիայի բազմաթիվ օբյեկտներ են կառուցվել։ Ռուսական կողմը շահագրգռված է մասնակցել առկա ՀԷԿ-երի արդիականացմանը։Այլ ոլորտներՊուտինը մանրամասն անդրադարձել է նաև տնտեսական փոխգործակցության այլ ուղղություններին։ Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանում կկայանա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:Ռուսաստանը և Վիետնամը պահանջված են համարում հանքարդյունաբերության, տրանսպորտի, նավաշինարարության և մեքենաշինության, երկաթուղիների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Որպես հեռանկար նշվում է նոր էլեկտրագեներացիայի օբյեկտների կառուցման և արդեն կառուցվածների արդիականացման նախագծերի համատեղ իրականացումը։Կողմերը նաև մտադիր են ավելացնել ռուսական ներդրումները Վիետնամում և վիետնամական ներդրումները Ռուսաստանում, այդ թվում` օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման, արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, էներգետիկայի ոլորտներում:Եվս մեկ կարևոր նախաձեռնություն է ՌԴ-ի և Վիետնամի աջակցությունը Վիետնամի և վիետնամական ընկերությունների աշխատանքի ընդլայնման համար պայմանների ստեղծմանը։Կողմերը կզարգացնեն համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, ներառյալ տեխնոլոգիաների փոխանցումը:
վիետնամ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/14/77373399_0:0:1422:1066_1920x0_80_0_0_ca89d9b130064e61a6e957c860d9a73e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիետնամ, ռուսաստան, վլադիմիր պուտին
վիետնամ, ռուսաստան, վլադիմիր պուտին
ՌԴ-ն ու Վիետնամը կնպաստեն ՀԱԱՊԱ-ի, ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանը
16:34 20.06.2024 (Թարմացված է: 16:45 20.06.2024) Ռուսաստանի աջակցությամբ Վիետնամում էլեկտրագեներացիայի բազմաթիվ օբյեկտներ են կառուցվել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ռուսաստանն ու Վիետնամը կնպաստեն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցության զարգացմանը:
Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վիետնամ կատարած այցի արդյունքների վերաբերյալ երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
«Կողմերը հանդես են գալիս տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խորացման և միջտարածաշրջանային փոխկապակցվածությանը վերաբերող նախաձեռնությունների իրականացման օգտին, ներառյալ Եվրասիական մեծ գործընկերության նախագիծը, ինչպես նաև կուսումնասիրեն ՀԱԱՊԱ -ի և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական կապերի ամրապնդման ներուժը»,-նշվում է տեքստում:
Պայմանավորվածություններ էներգետիկայի ոլորտում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին օրը ռուս-վիետնամական բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վիետնամը լավ հնարավորություններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության համար: Նա նշել է, որ, մասնավորապես, հանրապետության ազգային էներգահամակարգի զարգացման գլխավոր պլանում արդեն ներառված է Բինտհուան նահանգում 1000 մեգավատ հզորությամբ ծովային հողմային էլեկտրագեներացիայի կառուցման ՌԴ-ի հետ համատեղ նախագիծը:
Ռուսաստանը նաև պատրաստ է կարգավորել ածխաջրածինների, այդ թվում ՝ հեղուկացված բնական գազի երկարաժամկետ ուղիղ մատակարարումները Վիետնամ:
«Արդյունավետ աշխատում են համատեղ ձեռնարկությունները, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում` «Վիետնամսպետրոն» Վիետնամի մայրցամաքային շելֆում և «Ռուսվիետպետրոն»՝ Ռուսաստանի Նենեցական ինքնավար շրջանում։ Մենք պատրաստ ենք Վիետնամ ածխաջրածնային հումքի, այդ թվում` հեղուկացված բնական գազի երկարաժամկետ ուղղակի մատակարարումներ հաստատել»,-ասել է Պուտինը Վիետնամի կառավարության վարչապետ Ֆամ Մին Չինգի հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի աջակցությամբ Վիետնամում էլեկտրագեներացիայի բազմաթիվ օբյեկտներ են կառուցվել։ Ռուսական կողմը շահագրգռված է մասնակցել առկա ՀԷԿ-երի արդիականացմանը։
Պուտինը մանրամասն անդրադարձել է նաև տնտեսական փոխգործակցության այլ ուղղություններին։ Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանում կկայանա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
«Ավտոմոբիլային տեխնիկայի հավաքման ձեռնարկությունները թափ են հավաքում. նկատի ունեմ «Գազ»-ը Դանանգ քաղաքում։ Խթանվում է համագործակցությունը ագրոարդյունաբերական ոլորտում։ Վիետնամցի ներդրողները լայնածավալ ծրագրեր են իրականացնում Ռուսաստանում` Մոսկվայի և Կալուգայի մարզերում, Պրիմորսկի երկրամասում»,- նշել է նա։
Ռուսաստանը և Վիետնամը պահանջված են համարում հանքարդյունաբերության, տրանսպորտի, նավաշինարարության և մեքենաշինության, երկաթուղիների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Որպես հեռանկար նշվում է նոր էլեկտրագեներացիայի օբյեկտների կառուցման և արդեն կառուցվածների արդիականացման նախագծերի համատեղ իրականացումը։
Կողմերը նաև մտադիր են ավելացնել ռուսական ներդրումները Վիետնամում և վիետնամական ներդրումները Ռուսաստանում, այդ թվում` օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման, արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, էներգետիկայի ոլորտներում:
Եվս մեկ կարևոր նախաձեռնություն է ՌԴ-ի և Վիետնամի աջակցությունը Վիետնամի և վիետնամական ընկերությունների աշխատանքի ընդլայնման համար պայմանների ստեղծմանը։
Կողմերը կզարգացնեն համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, ներառյալ տեխնոլոգիաների փոխանցումը: