https://arm.sputniknews.ru/20240620/petutjany-pattsharvats-439-milivon-drami-vnasy-verakangnvel-e-hh-hakakvorupcivon-kvomite-77384609.html
Պետությանը պատճառված 439 միլիոն դրամի վնասը վերականգնվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Պետությանը պատճառված 439 միլիոն դրամի վնասը վերականգնվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
ՀՀ Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարը կեղծ փաստաթղթեր է կազմել մի ընկերության համար, որը սկսել է ջերմոց կառուցել` առանց համապատասխան գումարները բյուջե... 20.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-20T13:46+0400
2024-06-20T13:46+0400
2024-06-20T13:47+0400
հայաստան
պետություն
վնաս
ջերմոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38019731_0:84:1600:984_1920x0_80_0_0_44639174859495b2894b47799cafa415.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արարատի մարզում գործող ընկերություններից մեկի կողմից պետությանը պատճառված 439 մլն դրամի վնասը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Քննության տվյալներով՝ Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարներ Ս.Բ.-ն տեղեկացել է, որ խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ.Ղ.–ն Շահումյան համայնքում գտնվող, ընկերությանը պատկանող 266 հազար քմ տարածքում առանց թույլտվության ջերմոց է կառուցում։Անձնական շահագրգռվածությունից ելնելով և Դ.Ղ.-ի առաջարկով` համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթեր է կազմել, թե նշված տարածքում արդեն իսկ գործող ջերմոց չկա, և ջերմոց կառուցելու կեղծ թույլտվություն է տվել։ Արդյունքում համայնքին չի վճարվել 439 մլն դրամ։Հետագայում ապօրինի շինարարությունն օրինականացնելու համար այլ կեղծ փաստաթղթեր են կազմվել։«Հայբուսակի» ռեկտորը մի շարք անձանցից գումար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակովՆախաքննության ընթացքում ՍՊԸ–ի տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելը) 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք կատարելուն հանցակցելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք):2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն դրամը:2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38019731_89:0:1512:1067_1920x0_80_0_0_63a5d65c1bc8835c8424b636ed1b5234.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետություն, վնաս, ջերմոց
հայաստան, պետություն, վնաս, ջերմոց
Պետությանը պատճառված 439 միլիոն դրամի վնասը վերականգնվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
13:46 20.06.2024 (Թարմացված է: 13:47 20.06.2024) ՀՀ Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարը կեղծ փաստաթղթեր է կազմել մի ընկերության համար, որը սկսել է ջերմոց կառուցել` առանց համապատասխան գումարները բյուջե վճարելու։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արարատի մարզում գործող ընկերություններից մեկի կողմից պետությանը պատճառված 439 մլն դրամի վնասը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Քննության տվյալներով՝ Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարներ Ս.Բ.-ն տեղեկացել է, որ խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ.Ղ.–ն Շահումյան համայնքում գտնվող, ընկերությանը պատկանող 266 հազար քմ տարածքում առանց թույլտվության ջերմոց է կառուցում։
Անձնական շահագրգռվածությունից ելնելով և Դ.Ղ.-ի առաջարկով` համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթեր է կազմել, թե նշված տարածքում արդեն իսկ գործող ջերմոց չկա, և ջերմոց կառուցելու կեղծ թույլտվություն է տվել։ Արդյունքում համայնքին չի վճարվել 439 մլն դրամ։
Հետագայում ապօրինի շինարարությունն օրինականացնելու համար այլ կեղծ փաստաթղթեր են կազմվել։
Նախաքննության ընթացքում ՍՊԸ–ի տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելը) 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք կատարելուն հանցակցելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք):
2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն դրամը:
2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են: