https://arm.sputniknews.ru/20240620/pajmanavvorvatsutjun-e-dzerq-bervel-litvaji-het-khvoracnel-gvortsynkerutjuny-mirzvojan-77388925.html
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիտվայի հետ խորացնել գործընկերությունը․ Միրզոյան
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիտվայի հետ խորացնել գործընկերությունը․ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել մարտահրավերների այդ շրջանում խնդիրները միասնաբար հաղթահարելու քայլի համար։ 20.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-20T15:44+0400
2024-06-20T15:44+0400
2024-06-20T15:44+0400
արարատ միրզոյան
լիտվա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/14/77387380_0:45:1600:946_1920x0_80_0_0_aa500990a15bedbeea74ba331ce8cd85.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել Հայաստանի և Լիտվայի կապերը մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, տնտեսություն, բարձր տեխնոլոգիական Էներգետիկա, տուրիզմ, մշակույթ, կրթություն։ Այսօր երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։Նա հատուկ ընդգծել է լիտվացի գործընկերոջ անձնական ներդրումը ոչ միայն երկու երկրների միջև երկխոսությունն ու հարաբերությունները խորացնելու, այլև Եվրամիության հետ երկխոսության հարցում։ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է կողմերի պատրաստակամությունը բարելավելու տնտեսական համագործակցությունը՝ գիտակցելով առևտրի, ներդրումների ոլորտում առկա ներուժը, ինչպես նաև ընդունելով համագործակցության զարգացման հնարավորությունները նաև այլ ոլորտներում։Նա ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերը երկու հարաբերությունների զարգացման գործում։Միրզոյանը նաև շեշտել է Լիտվայի սոլիդարությունը մեր երկրի համար դժվարին իրավիճակներում։ Նրա խոսքով՝ դրա վառ դրսևորումներից էր վերջերս Լիտվայի տրամադրած աջակցությունը երկրի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղից հետո։«Մենք գնահատում ենք այս ժեստը շարունակվող մարտահրավերների շրջանում՝ մարդկային կամ բնության գործոններով պայմանավորված, պատրաստակամությունն աջակցելու՝ միասնաբար հաղթահարելու խնդիրները»,- նշեց Միրզոյանը։Ըստ նրա՝ կարևորագույն կետը, որը միավորում է երկու երկրներին, ժողովրդավարությունն է և հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, պատրաստակամությունը կառուցելու ժողովրդավար հասարակություն՝ չնայած շարունակվող մարտահրավերներին ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում.«Չնայած բոլոր դժվարին իրողություններին, որոնց բախվել ենք վերջին շրջանում, մեր կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հավատարիմ մնալով բարեփոխումների օրակարգ բոլոր ոլորտներում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»։Նա հավելել է, որ քաջ գիտակցում են՝ դա հնարավոր է եղել իրականացնել ԱՄՆ, ԵՄ երկրների աջակցությամբ, ներառյալ՝ Լիտվայի։
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/14/77387380_44:0:1467:1067_1920x0_80_0_0_9b16080aa2797213ff845677aa5390ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լիտվա, հայաստան
արարատ միրզոյան, լիտվա, հայաստան
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիտվայի հետ խորացնել գործընկերությունը․ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել մարտահրավերների այդ շրջանում խնդիրները միասնաբար հաղթահարելու քայլի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել Հայաստանի և Լիտվայի կապերը մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, տնտեսություն, բարձր տեխնոլոգիական Էներգետիկա, տուրիզմ, մշակույթ, կրթություն։ Այսօր երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
«Մեր երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր և համագործակցություն, որը հիմնված է համերաշխության, ընդհանուր արժեքների և նպատակների վրա»,- նշել է Միրզոյանը։
Նա հատուկ ընդգծել է լիտվացի գործընկերոջ անձնական ներդրումը ոչ միայն երկու երկրների միջև երկխոսությունն ու հարաբերությունները խորացնելու, այլև Եվրամիության հետ երկխոսության հարցում։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է կողմերի պատրաստակամությունը բարելավելու տնտեսական համագործակցությունը՝ գիտակցելով առևտրի, ներդրումների ոլորտում առկա ներուժը, ինչպես նաև ընդունելով համագործակցության զարգացման հնարավորությունները նաև այլ ոլորտներում։
Նա ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերը երկու հարաբերությունների զարգացման գործում։
Միրզոյանը նաև շեշտել է Լիտվայի սոլիդարությունը մեր երկրի համար դժվարին իրավիճակներում։ Նրա խոսքով՝ դրա վառ դրսևորումներից էր վերջերս Լիտվայի տրամադրած աջակցությունը երկրի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղից հետո։
«Մենք գնահատում ենք այս ժեստը շարունակվող մարտահրավերների շրջանում՝ մարդկային կամ բնության գործոններով պայմանավորված, պատրաստակամությունն աջակցելու՝ միասնաբար հաղթահարելու խնդիրները»,- նշեց Միրզոյանը։
Ըստ նրա՝ կարևորագույն կետը, որը միավորում է երկու երկրներին, ժողովրդավարությունն է և հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, պատրաստակամությունը կառուցելու ժողովրդավար հասարակություն՝ չնայած շարունակվող մարտահրավերներին ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում.
«Չնայած բոլոր դժվարին իրողություններին, որոնց բախվել ենք վերջին շրջանում, մեր կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հավատարիմ մնալով բարեփոխումների օրակարգ բոլոր ոլորտներում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»։
Նա հավելել է, որ քաջ գիտակցում են՝ դա հնարավոր է եղել իրականացնել ԱՄՆ, ԵՄ երկրների աջակցությամբ, ներառյալ՝ Լիտվայի։