Հայաստանում քամու հետևանքով տանիքների ծածկեր, սյուներ են վնասվել, ծառեր են տապալվել
21:04 20.06.2024 (Թարմացված է: 21:12 20.06.2024)
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՔամու հետևանքները
Բաժանորդագրվել
Դեպքի վայրեր մեկնած փրկարարները տարբեր աշխատանքներ են իրականացնում վնասները վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ մի շարք մարզերում և Երևանում քամին բազմաթիվ վնասներ է հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նշենք, որ ՆԳՆ–ում քամու հետևանքով վնասների մասին ահազանգերը եղել են հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած։
«Քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայրեր մեկնած փրկարարներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։ Թիթեղներն էլ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն ամրացնում են, որոշ տեղերում էլ՝ ապամոնտաժում։
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՔամու հետևանքները
Քամու հետևանքները
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՔամու հետևանքները
Քամու հետևանքները
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՔամու հետևանքները
Քամու հետևանքները