00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ինքնագլորների երթևեկությունը կկարգավորվի. կկիրառվեն ստուգաչափման սարքեր

© Sputnik / Andranik GhazaryanԻնքնագլորով երթևեկող երիտասարդներ
Ինքնագլորով երթևեկող երիտասարդներ - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2024
Ինքնագլորով երթևեկող երիտասարդներ
Բաժանորդագրվել
Այս կանոնները ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանում կկարգավորվի ինքնագլորների երթևեկությունը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունը հավանություն տվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծին։
Նախագիծը ներկայացնող ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ անհատական շարժունակության տեղափոխման միջոցների` հանրության շրջանում առավել հայտնի ինքնագլորների երթևեկության հետ կապված կանոնների կարգավորումը խիստ անհրաժեշտություն է դարձել։
«Հաշվի առնելով ինքնագլորների մեծ տարածումը մեր երթևեկության մեջ և նաև այն, որ դրանց օգտագործումն առավել տարածված է երիտասարդների, անչափահասների շրջանում` կարիք կա դաշտը կարգավորելու և բացասական հետևանքները կառավարելու»,– ընդգծեց փոխնախարարը։
Սարգսյանի խոսքով` փոխադրման այս միջոցները ՀՀ–ում կարող են օգտագործել 18 տարեկանից բարձր անձինք կամ այն 16 տարեկանները, որոնք ունեն «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։
«Մինչև 16 տարեկան անձինք ինքնագլորներ կարող են միայն օգտագործել համայնքի կողմից սահմանված վայրերում։ Մյուս դեպքերում դրանք կարող են օգտագործվել հեծանվային ուղիների վրա, որոնց բացակայության դեպքում 2–րդ գոտին կարող է համարվել ճանապարհային հատվածների կողնակները, իսկ սրանց բացակայության դեպքում կարող են երթևեկել ճանապարհի աջամասային հատվածով»,– հայտարարեց փոխնախարարը։
Ըստ նրա` հատկապես առաքում իրականացնող անձինք, որոնք երթևեկում են մոպեդներով կամ ինքնագլորներով, պարտավոր են կիրառել սաղավարտներ։ Ինքնագլորների արագությունը պետք է լինի 20 կմ/ժ, դրանք պարտադիր ունենալու են ստուգաչափման սարքեր, ու հատկապես դա վերաբերում է ղեկով կառավարվող ինքնագլորներին։
Այս կանոնները ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից, որպեսզի վարձակալության տվող կազմակերպությունները բավարար ժամանակ ունենան ինքնագլորները կահավորելու համար։
Երթևեկության այս կանոնները խախտելու դեպքում ՆԳՆ–ն նաև վարչական պատասխանատվություն է նախատեսում։
Էլեկտրական ինքնագլորները պատուհաս են դարձել Երևանի հետիոտների համար
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջիկայում պետք է լուծել նաև ապահովագրության հարցը, քանի որ այս փոխադրամիջոցները նաև 3–րդ անձանց վնաս պատճառելու աղբյուր են։
«Ապահովագրության ներդրման առումով խնդիր չկա, քանի որ այդ ինքնագլորները, մոպեդներն ու հեծանիվները վարձակալության տվող կազմակերպությունները հայտնի են, նույնականացված են, ու նրանց մատուցած ծառայության մեջ վնասի ապահովագրության վճարը ևս պետք է մտնի։ Կարծում եմ` դա նաև կբերի նրան, որ հենց տվյալ կազմակերպություններն ավելի շահախնդիր կլինեն երթևեկության անվտանգության համար։ Ես շատ եմ տեսել, թե ինչպես են տվյալ ինքնագլորները հարվածում մեքենաներին, այսինքն` գույքային վնասներն ակնհայտ տեսանելի են»,– ընդգծեց փոխվարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ համապատասխան հավելվածների միջոցներով այդ ինքնագլորներից օգտվում են նաև անչափահասները, և հարցրեց` նրանց կողմից գույքային վնաս հասցնելու դեպքում ո՞վ է պատասխանատվություն կրում ու տալիս փոխհատուցում։
«Դա դառնում է սովորական քաղաքացիաիրավական վեճ, այսինքն` տվյալ անչափահասի ծնողն է փոխհատուցելու վնասը։ Մինչդեռ իմ ասած տարբերակով, երբ տվյալ մեքենայի սեփականատերը տեսնում է, թե ինչպես է եղել գույքի վնասումը, ապա վնասի պատասխանատուն դառնում է ինքնագլորները վարձակալության տվող կազմակերպությունը։ Մանավանդ այդ ինքնագլորների վրա կան GPS–ներ, ու հեշտ է գտնել նրանց»,– պատասխանեց Գրիգորյանը։
Ի դեպ, ՀՀ կառավարության նիստն այսօր կարճ տևեց` շուրջ 20 րոպե։ Նիստի ավարտին Փաշինյանը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ նրանց հետ փակ ռեժիմով քննարկելու է Սյունիք կատարած այցի արդյունքով աշխատանքային հարցեր։
Ավտոբուսների առանձնացված գծերը երթևեկելի կդառնան նաև ինքնագլորների և հեծանիվների համար
Լրահոս
0