https://arm.sputniknews.ru/20240620/hajtni-e-inch-en-qnnarkel-hapk-erkrneri-nerkajacucichnern-astanajum-77386568.html
Հայտնի է` ինչ են քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներն Աստանայում
Հայտնի է` ինչ են քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներն Աստանայում
Sputnik Արմենիա
Հայաստանը կրկին չի մասնակցում հանդիպմանը։ 20.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-20T14:46+0400
2024-06-20T14:46+0400
2024-06-20T14:55+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1d/26979969_0:0:3077:1731_1920x0_80_0_0_7b2ffa40937267f9f3f604dd36fc8ccc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման փորձը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման մարմինների ղեկավարները:Հաղորդվում է, որ նիստի ընթացքում կողմերը քննարկել են «Փոխգործակցություն-2023» զորավարժության շրջանակներում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների համատեղ փոխգործակցության փորձը:ՀԱՊԿ անդամ պետությունները 2024 թվականին յոթ զորավարժություն կանցկացնեն` «Փոխգործակցություն 2024», «Անխախտ եղբայրություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություններ, «Որոնում 2024», «էշելոն 2024», «Ժայռ 2024», «Կոբալտ 2024» հատուկ զորավարժություններ, «Ռուբեժ 2024» համատեղ զորավարժությունները Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի տարածքում:ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։Հուսով ենք՝ Երևանում կհասկանան ՀԱՊԿ–ի արդյունավետությունը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1d/26979969_0:0:2729:2047_1920x0_80_0_0_9951b693ed294b7749e9b1fcea8afbc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայտնի է` ինչ են քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներն Աստանայում
14:46 20.06.2024 (Թարմացված է: 14:55 20.06.2024) Հայաստանը կրկին չի մասնակցում հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման փորձը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման մարմինների ղեկավարները:
«Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի և միջոցների կիրառման փորձը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ նիստի ընթացքում կողմերը քննարկել են «Փոխգործակցություն-2023» զորավարժության շրջանակներում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների համատեղ փոխգործակցության փորձը:
ՀԱՊԿ անդամ պետությունները 2024 թվականին յոթ զորավարժություն կանցկացնեն` «Փոխգործակցություն 2024», «Անխախտ եղբայրություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություններ, «Որոնում 2024», «էշելոն 2024», «Ժայռ 2024», «Կոբալտ 2024» հատուկ զորավարժություններ, «Ռուբեժ 2024» համատեղ զորավարժությունները Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի տարածքում:
ՀԱՊԿ-ին անդամակցում են
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։