https://arm.sputniknews.ru/20240619/zinvats-avazakakhmbery-gazaji-hatvatsum-120-mln-dvolar-en-talanel-bankeric-zlm-77350964.html
Զինված ավազակախմբերը Գազայի հատվածում 120 մլն դոլար են թալանել բանկերից. ԶԼՄ
Զինված ավազակախմբերը Գազայի հատվածում 120 մլն դոլար են թալանել բանկերից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Երկու ամսվա ընթացքում զինված խմբավորումները գողացել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող բանկային պահոցներում գտնվող կանխիկ գումարի առնվազն մեկ երրորդը: 19.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-19T16:56+0400
2024-06-19T16:56+0400
2024-06-19T17:00+0400
գազայի հատված
կողոպուտ
բանկ
դոլար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67100832_0:111:1600:1011_1920x0_80_0_0_e800cabbc55e8359c390f5fc66ecb18a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Զինված ավազակախմբերը Գազայի հատվածի հյուսիսում բանկեր են թալանել` յուրացնելով 120 մլն դոլար։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Financial Times»–ը։Ամենալուրջ հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 17-ին և 18-ին, երբ պաղեստինյան խոշորագույն բանկը պահեստը բետոնով էր լցրել` փորձելով կանխել թալանը:Սակայն արտակարգ միջոցառումները չեն օգնել։ Ականատեսների խոսքով` պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո թղթադրամները հայտնվել են օդում, և կողոպտիչներին հաջողվել է մոտ 31 մլն դոլար գողանալ:Նշվում է, որ երկու ամսվա ընթացքում զինված խմբավորումները գողացել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող բանկային պահոցներում գտնվող կանխիկ գումարի առնվազն մեկ երրորդը: Մոտ 240 մլն դոլար հաջողվել է պահպանել։Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67100832_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6d70b2136db1e9240347894ed82de3dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, կողոպուտ, բանկ, դոլար
գազայի հատված, կողոպուտ, բանկ, դոլար
Զինված ավազակախմբերը Գազայի հատվածում 120 մլն դոլար են թալանել բանկերից. ԶԼՄ
16:56 19.06.2024 (Թարմացված է: 17:00 19.06.2024) Երկու ամսվա ընթացքում զինված խմբավորումները գողացել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող բանկային պահոցներում գտնվող կանխիկ գումարի առնվազն մեկ երրորդը:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Զինված ավազակախմբերը Գազայի հատվածի հյուսիսում բանկեր են թալանել` յուրացնելով 120 մլն դոլար։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական
«Financial Times»–ը։
«Ավազակախմբերը, այդ թվում` ՀԱՄԱՍ-ի կողմից աջակցություն ստացող խմբավորումները, այդ գումարը գողացել են վերջին երկու ամիսների ընթացքում»,- գրում Է ԶԼՄ–ն` հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին:
Ամենալուրջ հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 17-ին և 18-ին, երբ պաղեստինյան խոշորագույն բանկը պահեստը բետոնով էր լցրել` փորձելով կանխել թալանը:
Սակայն արտակարգ միջոցառումները չեն օգնել։ Ականատեսների խոսքով` պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո թղթադրամները հայտնվել են օդում, և կողոպտիչներին հաջողվել է մոտ 31 մլն դոլար գողանալ:
Նշվում է, որ երկու ամսվա ընթացքում զինված խմբավորումները գողացել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող բանկային պահոցներում գտնվող կանխիկ գումարի առնվազն մեկ երրորդը: Մոտ 240 մլն դոլար հաջողվել է պահպանել։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։