https://arm.sputniknews.ru/20240619/wizz-airi-milan-erevan-hetadzgvats-trichqn-arden-kajacel-e-erb-kkajana-erevan-milan-chverty-77337055.html
«Wizz Air»–ի Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. երբ կկայանա Երևան-Միլան չվերթը
«Wizz Air»–ի Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. երբ կկայանա Երևան-Միլան չվերթը
Sputnik Արմենիա
«Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ «Մալպենսա» օդանավակայանում էին։ 19.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-19T12:56+0400
2024-06-19T12:56+0400
2024-06-19T12:56+0400
«wizz air» ավիաընկերություն
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/2142/09/21420915_123:247:1581:1067_1920x0_80_0_0_dff265b7aebb521b27e7113ea280737c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի–Sputnik. «Wizz Air» ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։«Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևան, ինչից մոտ մեկ ժամ անց էլ կկայան Երևան-Միլան չվերթը: Թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել, սակայն դեռևս տեղեկություն չունենք, թե ինչով է պայմանավորված եղել փոփոխության անհրաժեշտությունը»,-ասաց Աղաբեկյանը:Ավելի վաղ հայտնել էինք, որ «Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ գտնվում են «Մալպենսա» օդանավակայանում և չեն կարողանում մեկնել։ Թռիչքի հետաձգման պատճառները նրանց չէին հաղորդվում: Չվերթը պետք է լիներ տեղական ժամանակով 23:35–ին, ուղևորները գրանցվել են, սակայն թռիչքը չի կայացել:Միևնույն ժամանակ, Երևան–Միլան չվերթի ուղևորները նույնպես չեն կարողացել մեկնել. նրանց նույնպես չեն հայտնում պատճառները։ Ի տարբերություն Երևան թռչող ուղևորների, նրանց տրամադրվել է գիշերակաց և նախաճաշ։Նրանց հայտնել էին, որ չվերթը տեղի կունենա ժամը 13:00–ից հետո, ավելի ուշ պարզաբանել, որ թռիչքը տեղի կունենա ժամը 14։00–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2142/09/21420915_142:78:1461:1067_1920x0_80_0_0_618c89868df1cd3b68dbc72e6e6dadce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«wizz air» ավիաընկերություն , չվերթ
«wizz air» ավիաընկերություն , չվերթ
«Wizz Air»–ի Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. երբ կկայանա Երևան-Միլան չվերթը
«Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ «Մալպենսա» օդանավակայանում էին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի–Sputnik. «Wizz Air» ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևան, ինչից մոտ մեկ ժամ անց էլ կկայան Երևան-Միլան չվերթը: Թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել, սակայն դեռևս տեղեկություն չունենք, թե ինչով է պայմանավորված եղել փոփոխության անհրաժեշտությունը»,-ասաց Աղաբեկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ գտնվում են «Մալպենսա» օդանավակայանում և չեն կարողանում մեկնել։ Թռիչքի հետաձգման պատճառները նրանց չէին հաղորդվում: Չվերթը պետք է լիներ տեղական ժամանակով 23:35–ին, ուղևորները գրանցվել են, սակայն թռիչքը չի կայացել:
Միևնույն ժամանակ, Երևան–Միլան չվերթի ուղևորները նույնպես չեն կարողացել մեկնել. նրանց նույնպես չեն հայտնում պատճառները։ Ի տարբերություն Երևան թռչող ուղևորների, նրանց տրամադրվել է գիշերակաց և նախաճաշ։
Նրանց հայտնել էին, որ չվերթը տեղի կունենա ժամը 13:00–ից հետո, ավելի ուշ պարզաբանել, որ թռիչքը տեղի կունենա ժամը 14։00–ին։