https://arm.sputniknews.ru/20240619/vrastanum-evs-mek-tunel-en-hvoratel-depi-rd-i-het-sahman-larsi-tshanaparhy-krtshatelu-hamar-77335559.html
Վրաստանում ևս մեկ թունել են հորատել դեպի ՌԴ-ի հետ սահման՝ Լարսի ճանապարհը կրճատելու համար
Վրաստանում ևս մեկ թունել են հորատել դեպի ՌԴ-ի հետ սահման՝ Լարսի ճանապարհը կրճատելու համար
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը պարզաբանում է, որ նախագծի իրականացումը կավարտվի 2025 թվականին։ 19.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-19T12:26+0400
2024-06-19T12:26+0400
2024-06-19T12:44+0400
վրաստանի հանրապետություն
լարս
վերին լարս
ռուսաստան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77320843_0:0:2048:1152_1920x0_80_0_0_21329d465f590321a72eb95d7339d1f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վրաստանում ևս մեկ թունել են հորատել դեպի Ռուսաստանի հետ սահման՝ «Վերին Լարս» անցակետի շրջանցիկ երթուղու կառուցման լայնածավալ նախագծի շրջանակում:Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Նույն նախագծի շրջանակում ապրիլին Վրաստանում արդեն հորատվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 9 կմ երկարությամբ թունելը Խաչի լեռնանցքի տակ, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է: Դրա տրամագիծը 15 մետր է, թունելը եռաշերտ է, դրա երկայնքով երթևեկությունն անխափան կիրականացվի երկու ուղղություններով։ Թունելում յուրաքանչյուր 500 մետրի վրա տարհանման ելքեր կան։Նշվում է, որ նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի «Վերին Լարս» անցակետ այլևս չի սահմանափակվի:Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհը կկրճատի այն 11 կմ-ով: Եթե այժմ այն անցնելու համար պետք է մեկ ժամ կամ ավելի, ապա նախագծի ավարտից հետո դա 15 րոպե կտևի:Այսպիսով, Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) ճանապարհն անցնելը 2 ժամ 30 րոպեի փոխարեն կտևի մինչև 1 ժամ 45 րոպե: Սանոսյանն այս օրերին ծանոթանում է Իտալիայի մայրուղիներին և թունելներինԵղանակային պայմանների պատճառով տարեկան միջինը մոտ 90 օր գործող ճանապարհի երթևեկությունը փակ է կամ բարդ է բեռնատարների համար: Սա հանգեցնում է ոչ միայն դեպի Լարս տարանցիկ շղթայի խախտմանը, այլև կտրում է Վրաստանի մի հատվածը մյուսից (խոսքը Ստեփանծմինդայի մունիցիպալիտետի մասին է – խմբ.)։Նախագիծը կավարտվի 2025 թվականին։
վրաստանի հանրապետություն
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77320843_256:0:1792:1152_1920x0_80_0_0_9becdeac7c1eaeada9f7b5c6bb830dfd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, լարս, վերին լարս, ռուսաստան, ճանապարհ
վրաստանի հանրապետություն, լարս, վերին լարս, ռուսաստան, ճանապարհ
Վրաստանում ևս մեկ թունել են հորատել դեպի ՌԴ-ի հետ սահման՝ Լարսի ճանապարհը կրճատելու համար
12:26 19.06.2024 (Թարմացված է: 12:44 19.06.2024) Գերատեսչությունը պարզաբանում է, որ նախագծի իրականացումը կավարտվի 2025 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վրաստանում ևս մեկ թունել են հորատել դեպի Ռուսաստանի հետ սահման՝ «Վերին Լարս» անցակետի շրջանցիկ երթուղու կառուցման լայնածավալ նախագծի շրջանակում:
Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Նույն նախագծի շրջանակում ապրիլին Վրաստանում արդեն հորատվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 9 կմ երկարությամբ թունելը Խաչի լեռնանցքի տակ, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է: Դրա տրամագիծը 15 մետր է, թունելը եռաշերտ է, դրա երկայնքով երթևեկությունն անխափան կիրականացվի երկու ուղղություններով։ Թունելում յուրաքանչյուր 500 մետրի վրա տարհանման ելքեր կան։
Նախագիծը բաժանված է երկու լոտի. դրանցից մեկով կառուցվում է 23 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, հինգ կամուրջ, իսկ մեկը վերանորոգվում է: Երկրորդ լոտի շրջանակում ավարտվել է 1,5 կմ թունելի հորատումը, այն այս ուղու վրա կառուցվող չորսից ամենաերկարն է։
Նշվում է, որ նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի «Վերին Լարս» անցակետ այլևս չի սահմանափակվի:
Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհը կկրճատի այն 11 կմ-ով: Եթե այժմ այն անցնելու համար պետք է մեկ ժամ կամ ավելի, ապա նախագծի ավարտից հետո դա 15 րոպե կտևի:
Այսպիսով, Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) ճանապարհն անցնելը 2 ժամ 30 րոպեի փոխարեն կտևի մինչև 1 ժամ 45 րոպե:
Եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինը մոտ 90 օր գործող ճանապարհի երթևեկությունը փակ է կամ բարդ է բեռնատարների համար: Սա հանգեցնում է ոչ միայն դեպի Լարս տարանցիկ շղթայի խախտմանը, այլև կտրում է Վրաստանի մի հատվածը մյուսից (խոսքը Ստեփանծմինդայի մունիցիպալիտետի մասին է – խմբ.)։
Նախագիծը կավարտվի 2025 թվականին։