00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում ՀՀ–ի հետ շփումներից․ Զախարովա

Բաժանորդագրվել
Երրորդ երկրներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացվում է հատուկ ռազմական գործողության կարիքների հաշվառմամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը և այն լուրերին, թե Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման շուրջ ցանկացած բանակցությունից։
Ավելի վաղ Գալուզինը «Կոմսոմոլսկայա պրավդա»–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի անցումը ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «հովանոցի» տակ անհնար կդարձնի ՌԴ–ի հետ և ՀԱՊԿ–ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը:
Զախարովան կոչ է արել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մասով դիմել պրոֆիլային գերատեսչություններին։
Նրա խոսքով՝ երրորդ երկրներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացվում է հատուկ ռազմական գործողության կարիքների հաշվառմամբ, ինչի մասին ՌԴ ղեկավարությունը բազմիցս խոսել է:
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշակի տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև մեր մյուս գործընկերների։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, ապա մենք դրանցից չենք հրաժարվում. դրանք կանոնավոր կերպով են ընթանում, այդ կողմից պահանջներ չենք տեսել»,– ասել է Զախարովան։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Լրահոս
0