https://arm.sputniknews.ru/20240619/pashinjann-u-rikhtery-qnnarkel-en-hajastangermania-bazmavolvort-hamagvortsakcutjuny-77353256.html
Փաշինյանն ու Ռիխտերը քննարկել են Հայաստան–Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը
Փաշինյանն ու Ռիխտերը քննարկել են Հայաստան–Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը
Sputnik Արմենիա
Վարչապետը կարևորել է Գերմանիայի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում։ 19.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-19T17:55+0400
2024-06-19T17:55+0400
2024-06-19T18:12+0400
վարչապետ
դեսպան
գերմանիա
հայաստան
նիկոլ փաշինյան
վիկտոր ռիխտեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77352520_0:142:1600:1043_1920x0_80_0_0_8a1f1b2b69938c1b5f27d8d72228d319.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:Հանդիպման ժամանակ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը։Վարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար։Հավելենք, որ Ռիխտերը Հայաստանում Գերմանիայի դեսպան է նշանակվել 2021 թվականին, մինչ այդ խորհրդականի պաշտոն է զբաղեցրել Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77352520_10:0:1431:1066_1920x0_80_0_0_c9881e92b69eef13ef46781c183dfd1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, դեսպան, գերմանիա, հայաստան, նիկոլ փաշինյան, վիկտոր ռիխտեր
վարչապետ, դեսպան, գերմանիա, հայաստան, նիկոլ փաշինյան, վիկտոր ռիխտեր
Փաշինյանն ու Ռիխտերը քննարկել են Հայաստան–Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը
17:55 19.06.2024 (Թարմացված է: 18:12 19.06.2024) Վարչապետը կարևորել է Գերմանիայի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ժամանակ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը։
Վարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար։
Հավելենք, որ Ռիխտերը Հայաստանում Գերմանիայի դեսպան է նշանակվել 2021 թվականին, մինչ այդ խորհրդականի պաշտոն է զբաղեցրել Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը։