00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Մոլդովան քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ու Մոլդովայի ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը
 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ու Մոլդովայի ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2024
Բաժանորդագրվել
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է արվել եվրոպական ինտեգրման օրակարգին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել այսօր Քիշնևում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը:
«Կարծիքներ են փոխանակվել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման կարևորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցությունների ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկվել են ակտիվացման ուղիները:
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն են. Արշակյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մոլդովացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման օրակարգին:
Լրահոս
0