00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիացի ֆուտբոլիստները՝ ընտրության առջև. պայքարել մրցակցի՞, թե՞ ազգայնականների դեմ

© Sputnik / Asatur YesayantsԿիլիան Մբապե
Կիլիան Մբապե - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2024
Կիլիան Մբապե. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գաղտնիք չէ, որ սպորտը և քաղաքականությունը երբեմն կարող են միահյուսվել։ Բերեմ ընդամենը մի քանի վառ օրինակ։ Շատերը կհիշեն, որ 1995 թվականին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց լիբերիացի Ջորջ Վեան։ Իսկ մոտ 20 տարի անց այդ հայտնի մարզիկը դարձավ Լիբերիայի նախագահ։ Առնոլդ Շվարցենեգերի կենսագրությունը՝ այսպես կոչված բոդիբիլդերից մինչև Կալիֆոռնիայի նահանգապետ, երևի կարիք չկա հիշեցնելու։
Եվ ընդհանրապես, հեռու գնալու անհրաժեշտություն չկա՝ շատ լավ գիտեք, թե ով է Կիևի այժմվա քաղաքապետը։ Էլ չեմ ասում բրազիլացի ֆուտբոլիստների մասին՝ ազգային հավաքականի նախկին ավագ Սոկրատեսը բժշկականն ավարտելուց հետո այնքան մեծ հեղինակություն ձեռք բերեց, որ նրան սկսեցին անվանել Դոկտոր Սոկրատես, հետո էլ դեմոկրատական շարժում նախաձեռնեց ու պայքարեց երկրի նախագահի ընտրության համար։ Իսկ Ռոմարիոն, որն ուղիղ 30 տարի առաջ ճանաչվեց աշխարհի լավագույն խաղացող, հետագայում պատգամավոր դարձավ և խորհրդարանի անդամ մնաց 20 տարի շարունակ։
Բայց հիմա, երբ Ֆրանսիայում սկսվել է խորհրդարանական ընտրարշավը, իսկ Գերմանիայում՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, բոլորովին նոր վեճ է ծագել։ Իհարկե, ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո խաղացողը լրիվ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ՝ օգտագործելով դրա համար խաղադաշտում ձեռքբերված համբավը, իսկ արդյոք նորմա՞լ է, երբ գործող մարզիկը, որին այս օրերին միլիոնավոր մարդիկ տեսնում են իրենց տան հեռուստաէկրաններին, ընտրողներին կոչ է անում քվեարկել կամ հակառակը՝ ոչ մի դեպքում չքվեարկել այսինչ քաղաքական ուժի օգտին։ Համաձայնե՛ք՝ նուրբ հարց է։
Այս վիճաբանությունը սկսվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն հայտարարեց. «Ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին, նախևառաջ՝ երիտասարդությանը։ Այսօր մենք տեսնում ենք, որ ծայրահեղականներն իշխանության շեմին են։ Այդ պատճառով ես կոչ եմ անում երիտասարդներին գնալ տեղամասեր և քվեարկել՝ հասկանալով, թե որքան լուրջ է ստեղծված կացությունը»։ Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը նկատի ունի այն կանխատեսումները, որ այս ամսվա վերջին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծ հավանականությամբ հաղթելու են ծայրահեղ աջերը։ Ավելացնեմ, որ Մբապեի օրինակին են հետևել տասնյակ հայտնի մարզիկներ։
Ոմանք տարակուսում են՝ ախր, ֆուտբոլիստների ի՞նչ գործն է ընտրություններով զբաղվելը։ «Ձեզնից հասնում է փայլուն խաղ ցուցադրել, գեղեցիկ գոլեր խփել ու ոգևորել մեզ, իսկ այդ կեղտոտ գործով՝ քաղաքականությամբ, թող զբաղվեն պրոֆեսիոնալ մանիպուլյատորներն ու սուտասանները, որոնց մենք վաղուց արդեն չենք հավատում։ Էս դեպքում, իհարկե, կարելի է հակադարձել՝ բա ողջ ցավն էլ հենց այն է, որ չհավատալով մանիպուլյատորներին ու սուտասաններին, լավ էլ գնում ու ընտրում եք նրանց, հետո էլ անընդհատ բողոքում։ Եվ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հունիսի 30-ին էլ ավելի մեծ ոգևորությամբ եք ընտրելու ծայրահեղ ազգայնականներին, որոնց տարիներ շարունակ գլխավորել են հայր և դուստր Լե Պենները»։
Աջերն, իհարկե, վրդովված են։ «Ազգային միավորման» պատգամավորներից մեկը՝ Սեբաստիան Շենուն, հեգնել է. «Անհասկանալի է, թե ինչու են ներգաղթյալների և չքավորների պրոբլեմներն այդքան հուզում աֆրիկյան ծագում ունեցող ֆուտբոլիստին, որը վաղուց արդեն Փարիզի անբարեկարգ արվարձաններից տեղափոխվել է շքեղ առանձնատուն և միլիոններ է ստանում»։ Իսկ կուսակցության խոսնակ Լորան Ժակոբելին անսպասելի կարծիք է արտահայտել. «Միգուցե դուք կզարմանաք, բայց ես լիովին համաձայն եմ Կիլիան Մբապեի հետ՝ նա խոսում է ծայրահեղականների մասին, իսկ ո՛չ ես, ո՛չ էլ իմ կուսակցությունը ծայրահեղական չենք»։
Ֆուտբոլիստի դիրքորոշումը, ինչպես և կարելի էր սպասել, պաշտպանել են նախագահ Էմանուել Մակրոնի թիմակիցները։ Վարչապետ Գաբրիել Աթալը հանդես է եկել հայտարարությամբ, որի բովանդակությունը մոտավորապես էսպիսին է՝ իսկ ի՞նչ վատ բան է արել այն ֆուտբոլիստը, որն «Ինստագրամում» 118 միլիոն հետևորդ ունի. ընդամենը իր երկրպագուներին կոչ է արել բարձր քաղաքական ակտիվություն ցուցաբերել և գնալ ընտրատեղամաս, ինչը ողջունելի է բոլոր հասարակություններում։ Ու մեկ էլ՝ երիտասարդներին հորդորել է մերժել ծայրահեղականությունը, ինչը նույնպես ողջունվում է բոլոր պետություններում։
Ահա այսպես այս տարվա ամռանը խաչվեցին սպորտն ու քաղաքականությունը, Եվրոպայի առաջնությունն ու Ֆրանսիայի խորհրդարանի ընտրությունները։ Արդյոք Ֆրանսիայի համար բարենպաստ կլինեն առաջնության և ընտրությունների արդյունքները` կիմանանք շատ շուտով։ Բայց նկատե՛ք՝ ֆուտբոլային չեմպիոնատի հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը։
Լրահոս
0