00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոնց որ թևերդ ջարդված լինեն. կարկտահարությունից տուժած Գորիսում հաշվում են վնասները

© Sputnik / Andranik GhazaryanԿարկուտի հետևանքները Գորիսում
Կարկուտի հետևանքները Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2024
Կարկուտի հետևանքները Գորիսում
Բաժանորդագրվել
Գորիս համայնքի բնակիչները մի քանի օր առաջ հիանում էին իրենց այգիներով, հիմա խեղճացած նայում են կարկուտի հասցրած վնասներին։
Սյունիքի մարզում օրերս տեղացած կարկուտը որոշ հատվածներում 100 տոկոսով ոչնչացել է բերքը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Գորիս համայնք, զրուցել կարկտահարությունից տուժած գյուղացիների հետ և արձանագրել բնական աղետից տուժածների կորուստները։
Տուժածներից մեկին հանդիպեցինք համայնքապետարանի շենքի մոտ. եկել էր համայնքի ղեկավարներին ներկայացնելու իր կորուստներն ու հասկանալու` ինչով կարող են օգնել։
Որոտան գյուղի բնակիչ Համբարձում Հայրապետյանը շուրջ 25 տարի զբաղվում է խաղողագործությամբ ու գինեգործությամբ, ընտանեկան ֆերմերային տնտեսություն է հիմնել, իր արտադրած գինին մատակարարում է մարզի խանութներ ու ռեստորաններ։ Այս տարի, սակայն, բերքի հույս այլևս չունի։ Կարկուտն ավերել է խաղողի` սպասվող 2 տոննայի չափով բերքը, թափել բոլոր պտղատու ծառերի պտուղները, կոտրել ճյուղերը։
© Sputnik / Andranik GhazaryanՀամբարձում Հայրապետյան
Фермер Амбарцум Айрапетян - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2024
Համբարձում Հայրապետյան
«Այսքան տարվա մեջ մենք չենք տեսել, որ Որոտանում այսպիսի կարկուտ գա։ Կշռել ենք, մի հատիկը 60-70 գրամ էր»,– պատմեց մեր զրուցակիցը։
Գորիսի համայնքապետարանում երիտասարդ ֆերմերին առաջարկել են դիմում գրել ու սպասել պատասխանի։ Բայց Համբարձում Հայրապետյանը փոխհատուցում ստանալու մեծ հույս չունի։ Տնտեսությունը ապահովագրված չէ, բայց նույնիսկ ցանկության դեպքում չի էլ կարող ապահովագրել. հողատարածքը սեփականացնելու դիմումը տարիներ շարունակ անպատասխան է մնում։
«Ասել են` չափագրում պիտի անեք, որ սեփականաշնորհում կատարվի։ Չափագրումն արել ենք։ Արդեն 1.5 տարի ինչ–ինչ պատճառներով չեն անում։ Իմ հողամասը Որոտան գյուղից 1.5 կմ հեռու է, հենց սահմանին»,– ասում է Հայրապետյանը։
Որոտանը կարկտահարությունից ամենաշատն է տուժել, համայնքի պատասխանատուների հաշվարկով` բերքն այստեղ 100 տոկոսով ոչնչացել է։ Միայն գյուղատնտեսության հասցված վնասն այս գյուղում 34 մլն դրամ է գնահատվել։
Որոտանում նկարահանումներ կատարել և գյուղացիների հետ զրուցել մեզ չհաջողվեց։ Գյուղը սահմանամերձ է, լրագրողներին գյուղ մտնելու համար հատուկ թույլտվություն է պետք, որը մեզ չհաջողվեց ստանալ։
Կարկտահարությունից տուժած գյուղերից է նաև Գորիսի հարևանությամբ գտնվող Քարահունջը։ Այս գյուղում միայն գյուղատնտեսությանը հասցված վնասը 28 մլն 840 հազար դրամ է գնահատվել։
Քարահունջի ճանապարհին հանդիպեցինք Միշա Աղաջանյանին` Միշա պապին, որը մեզ ուղեկցեց գյուղի տակով անցնող ճանապարհի վրա գտնվող իր տնտեսությունը` կարկտի հետևանքներ ցույց տալու։
«Տանիքը համարյա չկա, շիֆերը լրիվ ջարդել է, բոլոր ծածկերը ջարդել է, արևային տաքացուցչի խողովակները ջարդված–թափված են, խաղող չի թողել, ամբողջ թութը առի տակ թափված է, դեղձը` թափված, խնձորի ծառին որ նայում ես, լացդ գալիս է»,– իր կորուստներն է թվարկում Միշա Աղաջանյանը։
© Sputnik / Andranik GhazaryanՄիշա Աղաջանյան
Житель села Караундж Миша Агаджанян - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2024
Միշա Աղաջանյան
Մեր այս զրուցակիցը ևս փոխհատուցման հույս չունի, բայց ասում է. «Դե, որ օգնեն, լավ կլինի»։
Կարկտահարությունից տուժած Անահիտ Թափտուրյանին հանդիպեցինք իր հողամասի մուտքի մոտ. ամուսնու հետ եկել էր գյուղից դուրս գտնվող իրենց հողատարածքը տեսնելու, թե ինչ է մնացել նախորդ օրվա կարկտից հետո։ Ամուսինները շրջում էին տարածքում, մեկ առ մեկ ուսումնասիրում մշակաբույսերը։
© Sputnik / Andranik GhazaryanԱնահիտ Թափտուրյան
Жительница села Караундж Анаит Таптурян - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2024
Անահիտ Թափտուրյան
«Էնքան էներգիա ենք այստեղ ծախսել, աշխատանք տարել, ոնց որ թևերդ ջարդված լինեն, չուզես մտնես։ Կարտոֆիլը ոնց որ գործիքով կտրտած լինի։ Կարտոֆիլը` ոչինչ, գետնի տակ է։ Լոբին ամբողջը շուռ է տվել, գետնին տապալել։ Սա էլ դդմի տնկիներն են։ Ի՜նչ փարթամ էին, ի՜նչ սիրուն։ Որ վերջին անգամ եկանք, հիացանք»,– ասաց տիկին Անահիտը։
© Sputnik / Andranik Ghazaryan

Կարկուտի հետևանքները Քարահունջում

Կարկուտի հետևանքները Քարահունջում - Sputnik Արմենիա
1/3

Կարկուտի հետևանքները Քարահունջում

© Sputnik / Andranik Ghazaryan

Կարկուտի հետևանքները Քարահունջում

Կարկուտի հետևանքները Քարահունջում - Sputnik Արմենիա
2/3

Կարկուտի հետևանքները Քարահունջում

© Sputnik / Andranik Ghazaryan

Կարկուտի հետևանքները Քարահունջում

Կարկուտի հետևանքները Քարահունջում - Sputnik Արմենիա
3/3

Կարկուտի հետևանքները Քարահունջում

1/3

Կարկուտի հետևանքները Քարահունջում

2/3

Կարկուտի հետևանքները Քարահունջում

3/3

Կարկուտի հետևանքները Քարահունջում

Գորիս խոշորացված համայնքի տարածքում հակակարկտային կայաններ չկան։ Համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նախ նման ինտենսիվ տեղումներն այս տարածքին բնորոշ չեն, բացի այդ, աշխարհագրական դիրքի և հողատարածքների կտրտվածության պայմաններում դրանք արդյունավետ չեն էլ լինի։ Ինչ վերաբերում է կարկտապաշտպան ցանցերին, Ավետիսյանի խոսքով, Գորիսում ինտենսիվ այգիների կուլտուրան նոր է արմատավորվում։
Տարածքում գյուղատնտեսական ապահովագրությունն էլ ընդունված մշակույթ չէ։ Հետևաբար հնարավոր փոխհատուցման հարցը համայնքային ղեկավարության խնդիրն է։
Մեր այցելության պահին համայնքապետարանում գործող հանձնաժողովն արդեն հասցրել էր հավաքագրել տվյալները և հաշվարկել վնասի նախնական չափը։
Արմեն Ավետիսյանի խոսքով` Գորիսի բնակավայրերին հասցված միայն գյուղատնտեսական վնասը, խիստ նախնական հաշվարկներով, 196 մլն դրամ է կազմում։ Ֆինանսական առումով ամենաշատը տուժել է Գորիս քաղաքը` 118 մլն դրամ, ամենաքիչը` Հարթաշեն գյուղը` 14 մլն դրամ։
Ուժգին կարկուտ Գորիս համայնքում - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2024
Գորիս համայնքում տեղացած կարկուտը ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել
Լրահոս
0