00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ–ականների նկատմամբ խափանման միջոցներն ընտրվել են ցուցակներով. փաստաբան

© SputnikԱրսեն Բաբայան
Արսեն Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2024
Արսեն Բաբայան
Բաժանորդագրվել
Արսեն Բաբայանը նշում է, որ խափանման միջոցների միջնորդության հիմքերում առանցքային դեր է զբաղեցրել այն հանգամանքը, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում ՀՅԴ կուսակցությունում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՅԴ կուսակցության անդամների նկատմամբ խափանման միջոցները կիրառվել են ըստ ցուցակի։ ՀՅԴ–ականների ձերբակալությունների նոր ալիքի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով` ի սկզբանե իրենց համար պարզ է եղել` ՀՅԴ–ականների ձերբակալությունները ու հետագայում նրանց կալանավորելու միջնորդությունները պայմանավորված են նրանց կուսակցական պատկանելությամբ։
«Պարզ ասած` կար ցուցակ, որտեղ գրված էին մարդկանց անուններ, կողքին էլ` նրանց պաշտոնները ՀՅԴ–ում, ու թե ինչ կապեր և հնարավորություններ ունի այդ մարդը։ Հենց ըստ դրա էլ ընտրվել են խափանման միջոցները։ Միջնորդության հիմքերում էլ առանցքային դեր է զբաղեցրել այն հանգամանքը, որ տվյալ անձը կուսակցության այսինչ ստորաբաժանման կամ այսինչ տարածքի ղեկավարն է կամ ներկայացուցիչը»,– ասաց Բաբայանը։
Ըստ փաստաբանի` իրավապահները նաև ամեն գնով ցանկացել են իրենց համար ցանկալի ցուցմունքներ ստանալ, ու ով չի տվել նման ցուցմունք, կալանավորված է։ Ցանկալի ցուցմունքը պետք է լիներ այն, որ ՀՅԴ–ականներն ասեին` գումար է բաժանվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներին մասնակցելու համար։ Բաբայանն ընդգծեց` պարտադրել են այդպիսի ցուցմունք տալ, ինչի դիմաց ազատ կարձակվեն։
Փաստաբանը նշեց, որ դատարան ներկայացված նյութերը և ապացույցները շատ կարճ են եղել ու համառոտ, ինչը պաշտպանների համար խոչընդոտ է հանդիսացել։
«Ցուցմունքները տեսաձայնագրվում են, ու մենք պահանջել ենք, որ ամբողջը ներկայացվի և ոչ համառոտ տարբերակը։ Այն անձը, որը ցուցմունք է տվել, ու դատարանում ներկայացվում է համառոտ տարբերակը, գուցե այլ բաներ էլ է ասել, որը կարող էր արդարացնել կամ մեղմել գործի ընթացքը։ Մենք ամբողջ գիշեր դատարանում ենք եղել, որովհետև կիսատ էին բերում, բայց ամենակարևորը` մեզ ներկայացվել էր 6–ժամանոց տեսագրությունների խումբ, ու դրա համար հատկացվել էր 30 րոպե։ Այսինքն` մենք այդ ընթացքում պետք է հասցնեինք ծանոթանալ 6 ժամ տևողությամբ տեսանյութերին»,– ասաց Բաբայանը։
Դատարանում արձանագրվել է այդ փաստը, որ պաշտպանը չի ծանոթացել նյութերին ու չի կարող արդյունավետ պաշտպանություն իրականացվել։
Փաստաբան Վահե Եփրիկյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալներից մեկի ձերբակալության արձանագրության մեջ նշվել է, որ այդ անձը ձերբակալվել է հանցանքը կատարելու պահին։ Եփրիկյանը զավեշտալի է համարում այդ հանգամանքը, քանի որ քաղաքացուն ձերբակալել են առավոտյան ժամ 07։50-ին, տնից են բերման ենթարկել, երբ նա քնած է եղել։
«Ենթադրյալ հանցանքը հավաքի տանելու համար 40-50 անձի նյութապես շահագրգռելն է։ Քննիչին հարցնում էի` ինչպես կարող է քաղաքացին առավոտյան 07։50-ին իր տանը անկողնու տակ 50 անձ պահել ու նյութապես շահագրգռել։ Սա կարող էր ծիծաղելի լինել, բայց իրականում լացելու է»,– ասաց փաստաբանը։
Նա վստահ է` կալանքների մեծ մասն իրականացվում է 2 դեպքում, երբ արցախցի են կամ դաշնակցական, քանի որ ՀՀ իշխանությունները վերջիններիս հետ կապված խնդիրներ ունեն։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանն ավելի վաղ հայտնել էր, որ կուսակցության Վայոց Ձորի մարզի գրասենյակի 5 անդամ կալանքի տակ են, նրանցից 4-ը` 2–ական ամսով, իսկ 1-ը` 1 ամսով։ Եվս 3 անձինք 2 ամսով տնային կալանքի տակ են, ևս 1 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը, մեկ այլ անձի նկատմամբ էլ` երկրից բացակայելու արգելքը։
Լրահոս
0