00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում իր աշխատանքն է սկսել «Եվրասիա» ՀԿ-ն

© SputnikՄիկա Բադալյան
Միկա Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2024
Միկա Բադալյան
Բաժանորդագրվել
Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, շուտով ներկայացուցչություններ կբացվեն նաև Մոլդովայում, Բելառուսում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում:
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված «Եվրասիա» կազմակերպության ներկայացուցչությունը սկսել է աշխատանքը Երևանում: ՀԿ-ի նպատակն է ցույց տալ, որ երկրների միջև քաղաքական տարաձայնությունները չպետք է ազդեն ժողովուրդների միջև փոխհարաբերությունների վրա: Այս մասին Հայ-ռուսական համալսարանում կայացած շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Եվրասիա»-ի խորհրդի անդամ Միկա Բադալյանը:
Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, շուտով ներկայացուցչություններ կբացվեն նաև Մոլդովայում, Բելառուսում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում:
Բադալյանի խոսքով` որոշ երկրների, այդ թվում` Հայաստանի և Մոլդովայի իշխանությունները գործում են իրենց քաղաքացիների շահերի դեմ: Կազմակերպությունը ձգտում է ցույց տալ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը Եվրասիայի մյուս ժողովուրդների նկատմամբ և Ռուսաստանին ցույց տալ, որ մարդկանց միջև թշնամանք չկա:
«Երկրների կառավարությունների միջև բազմաթիվ տարաձայնություններ կան, որոնք չպետք է արտացոլվեն ժողովուրդների վրա։ Մեր խնդիրն է ամրապնդել Եվրասիայի ժողովուրդների միջև հարաբերությունները, պատմել ավանդույթների և սովորույթների մասին և նպաստել փոխադարձ հարգանքի մթնոլորտի ստեղծմանը»,-նշել է Բադալյանը։
Նա հույս է հայտնել, որ ՀԿ-ի աշխարհագրությունը կընդլայնվի և հայտնել է մի շարք երկրների, այդ թվում` եվրոպական երկրների հետ շփումների մասին: Բադալյանը վստահ է, որ նախագիծը կընդլայնվի և կդառնա նոր բազմաբևեռ աշխարհակարգի կարևոր մասը:
Բադալյանը տեղեկացրել է, որ ՀԿ-ի կողմից իրականացվող «Ճանաչիր Ռուսաստանը» խորագրով ծրագրերից մեկի շրջանակում մինչև 2024 թվականի ավարտը ՌԴ կայցելի 10 հազար մարդ: Նախատեսվում է նաև հատկացնել 2500 դրամաշնորհ` յուրաքանչյուրը մինչև 1 միլիոն ռուբլի, 11 տարբեր ուղղություններով, ներառյալ լրագրությունը, բլոգերային ծրագրերը, մշակութային ժառանգության պահպանումը և զբոսաշրջությունը:
Արդեն կան հաջողված նախագծերի օրինակներ, ինչպիսիք են Բելառուսում զբոսաշրջիկների համար նախատեսված հավելվածը և կարևոր պատմական իրադարձությունների մասին անիմացիոն տեսանյութերը:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորյա Դերիպասկոն «Եվրասիա» ՀԿ-ն կարևոր հարթակ է անվանել։
«Մեր երիտասարդները պետք է ընտրություն ունենան, նրանք պետք է իրենց սրտով համայնք գտնեն»,-ընդգծել է Դերիպասկոն:
«Եվրասիա» ՀԿ-ն իրականացնում է հումանիտար նախագծեր, որոնք ուղղված են ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը և հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը` պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը:
Նախագծերի թվում են դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելը, կրթական ծրագրերը, խոշոր ընկերություններում փոխանակումներն ու պրակտիկաները, մեդիադպրոցները, ուսուցիչների մասնագիտական հարթակները, մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին, լրագրողների և բլոգերների համար դրամաշնորհները, բիզնես առաքելությունները ձեռնարկատերերի համար և պատմության և մշակույթի պահպանման նախագծերին մասնակցությունը:
Լրահոս
0