00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդար մրցակցության համար Հայաստանում պետական գնումների նոր կանոններ են մշակում

© Sputnik / Zara MikaՀամակարգչով աշխատող տղամարդ
Համակարգչով աշխատող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2024
Համակարգչով աշխատող տղամարդ
Բաժանորդագրվել
Պետական մարմինների համար նախատեսվում է մշակել հովանավորչությունն ու անբարեխիղճ մրցակցությունը բացառող կանոններ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանում արդար մրցակցություն ապահովելու նպատակով պետական մրցույթների նոր կանոններ են մշակվում։ Հայկական շուկայում մրցակցության խրախուսման թեմայով անցկացված սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մրցակցության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Սեմինարը նվիրված էր Համաշխարհային բանկի և Եվրահանձնաժողովի աջակցությամբ իրականացված ծրագրի ավարտին։
Մոտ երեք տարի առաջ այս ծրագրի շրջանակում մշակվել է պետական աջակցության գնահատման կարգ՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը տնտեսական մրցակցության վրա։
Գևորգյանն ընդգծեց, որ մի ոլորտի սուբսիդիաները չպետք է բացասաբար ազդեն մյուս ոլորտներում մրցակցության վրա, և կառավարությունը պետք է հաշվի առնի այդ գործոնը աջակցության տրամադրման վերաբերյալ որոշումներ կայացնելիս:
Նոր կանոնները կվերաբերեն պետգնումների կազմակերպմանը, որպեսզի բացառվի հովանավորչությունը, որը կարող է դրսևորվել թաքնված ձևերով։ Օրինակ` երբ գնվող ապրանքներին ներկայացվող պահանջները կազմվում են այնպես, որ դրանք հարմար լինեն միայն կոնկրետ մատակարարի համար: Որոշ դեպքերում անարդյունավետ և հնացած մրցութային փաստաթղթերը կարող են շրջանառության մեջ մնալ անցած տարիներից:
«Վերջերս մենք ուսումնասիրություն կատարեցինք գրենական պիտույքների գնումների վերաբերյալ և պարզեցինք, որ բոլոր գերատեսչությունները, ըստ ընթացիկ պահանջների, օգտագործում են առավելագույն սպիտակության թուղթ: Մենք ինքներս մեզ հարց տվեցինք` Կադաստրի կոմիտեի համար միգուցե, այո՛, այն պետք է, որ քարտեզներն ու սխեմաները հնարավորինս պարզ լինեն: Բայց մեր գերատեսչության համար դա ամենևին էլ պարտադիր չէ»,- նշեց Գևորգյանը։
Նշենք, որ այժմ կառավարությունն աշխատում է պետգնումների համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Օրինակ` անբավարար խիստ կանոնների պատճառով անհնար է պատասխանատվության ենթարկել կառուցապատողներին, որոնք չեն կատարում տենդերով ստանձնած պարտավորությունները։ Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ ընկերությունները նախապես միմյանց միջև մրցույթները բաշխում են՝ պայմանավորվելով «դու գնում ես սրանք, ես՝ նրանք» սկզբունքով։ Այս և այլ խնդիրների լուծման համար այժմ տարբեր առաջարկներ են քննարկվում։
Միևնույն ժամանակ առանց մրցույթների գնումների դեպքերը, որոնք նախկինում լայնորեն տարածված էին երկրում, գրեթե զրոյի են հասցվել։ Այժմ նման դեպքերը գնումների ընդհանուր ծավալի 1% -ն էլ չեն կազմում։ Բացառություն են կազմում արտակարգ իրավիճակները, որտեղ առաջնահերթությունը ժամանակի խնայողությունն է, այլ ոչ թե մրցակցության ապահովումը:
Ի՞նչն է կործանում Հայաստանի անշարժ գույքի շուկան. փորձագետը մի շարք գործոններ է թվարկում
Լրահոս
0