00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններին մնաց 2 տարի. մեկի համար դա ակնթարթ է, մյուսի համար՝ հավերժություն

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Մինչ հայաստանյան ընդդիմությունը շարունակում է իշխանափոխության փորձերը, դանդաղ, սահուն ու աննկատ ավելի ու ավելի է մոտենում 2026 թվականը՝ հերթական խորհրդարանական ընտրությունների տարին։
Համաձայնե՛ք` այդ ընտրությունների արդյունքները միգուցե ավելի դժվար է գուշակել, քան Ամերիկայում մի քանի ամսից կայանալիք նախագահական ընտրությունների ելքը։ Հայաստանյան բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ իշխող ուժի վարկանիշն այնքան ցածր է, որ շատերն ասում են՝ ամենատրամաբանական լուծումը նոր կուսակցության ստեղծումն է։ Ի դեպ, ժամանակին՝ 2015 թվականին, այդ ճանապարհով են գնացել ներկա իշխանությունները։ Հիշենք՝ երեք տարի անցավ, մինչև այդ նոր կուսակցությունը կարողացավ պատրաստվել և իշխանության գալ։ Բայց արեց, չէ՞։
Ընդդիմության հիմնական փաստարկը սա է՝ մենք չենք կարող այդքան սպասել, որովհետև եթե այս մարդիկ մնան, երկու տարուց Հայաստանից այլևս ոչինչ չի մնա։ Ու կրկին բախվում ենք մեր քաղաքական գործիչների երևի թե ամենասիրած, իսկ քաղաքականության մեջ ամենամերժելի բառին՝ «եթե»-ին։ Այս բառը բացատրում և արդարացնում է ամեն ինչ, «եթե»-ի դեմ, ինչպես ասում են,խաղ չկա։ Որովհետև երբ ոմանք համառորեն պնդում են, թե այսպես չէր լինի, եթե ուղիղ 30 տարի առաջ մեր տարած փայլուն հաղթանակից հետո մենք զիջումների գնայինք, որպեսզի Արցախը հայկական մնար, ես պարզապես չեմ կարող ապացուցել, որ արդյունքը նույնը կլիներ,և ի վերջո հայերը, միևնույնն է, ստիպված կլինեին հեռանալ Ղարաբաղից։ Դրանք զուտ տեսական խոսակցություններ են։ Կամվերցրեք իշխանությունների պնդումը, որ եթե Մադրիդի և Կազանի սկզբունքներն իրականացվեին, մենք կորցնելու էինք Ղարաբաղը։ Հիմա ո՞վ կարող է ապացուցել հակառակը։ Էլի զուտ տեսական խոսակցություններ։
Ճիշտ այդպես էլ այսօրվա պնդումները, որ եթե այս իշխանությունները մնան, կկործանվի նաև Հայաստանը, ի վերջո, էլի զուտ տեսական խոսակցություններ են։ Ինձ համար, որպես ընտրողի, շատ ավելի համոզիչ կլիներ, եթե ընդդիմությունը մանրամասն բացատրեր, թե ինչպես է Հայաստանը դուրս բերելու այսօրվա վիճակից, եթե իրականացվի իր համար ամենաբարենպաստ սցենարը՝ վարչապետը հրաժարական է տալիս, իսկ իր կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Դրանից հետո մենք հրաժարվո՞ւմ ենք Կիրանցի մոտ արդեն իրականացված սահմանազատումից, հանո՞ւմ ենք սահմանային սյուները։
«Նոր Հայաստանին» սպասելիս. երեսուն տարվա տեղապտույտ
Ընդհանրապես հայտնի է, որ մենք՝ հայերս, հեծանիվ շատ ենք սիրում։ Խոսքն այն մասին չէ, որ մեր վարչապետը Դանիա այցելելուց հետո հաճախ է նախընտրում այդ երկրում ամենատարածված տրանսպորտային միջոցը, պարզապես մենք շատ ենք սիրում նորանոր հեծանիվներ հորինել՝ անտեսելով հաջողված փորձը։ Իսկ իշխանափոխության հաջողված փորձ ունեն հենց այսօրվա իշխանությունները։ Հակիրճ հիշեցնեմ գրեթե 10 տարի առաջ նրանց ներկայացրած ծրագրից մի քանի հատված. «Քայլ առաջին՝ հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն։ Քայլ երկրորդ՝ կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։ Քայլ երրորդ՝ ստեղծել ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։ Քայլ չորրորդ՝ ձևավորել ստվերային կառավարություն։ Մի քանի կետ բաց եմ թողնում և հասնում իններորդ քայլին՝ իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման և/կամ Թավշյա հեղափոխության միջոցով»։
Իհարկե, կարող եք հակադարձել, որ, օրինակ, կուսակցության մեջ ինտելեկտուալ առավելագույն ներուժ ներգրավելու կետը ոչ միայն չի իրականացվել, այլև կատարվել է ճիշտ հակառակը՝ մարդկանց ներգրավել են ոչ թե նրանց մտավոր կարողություններն ու փորձը հաշվի առնելու, այլ զուտ անձնական նվիրվածության և շեֆի ասածը անվերապահորեն կատարելու պատրաստակամության սկզբունքով։ Այս մասին կարելի է անվերջ վիճել, բայց հո չե՞ք հերքի, որ այս ծրագրի նախաձեռնողները շատ ճկուն մոտեցում են ցուցաբերել՝ չեն բացառել իշխանափոխությունը ո՛չ ընտրական, ո՛չ էլ հեղափոխական ճանապարհով։
Սակայն նորագույն պատմությունն ապացուցել է, որ հաղթելու համար ամենևին պարտադիր չէ նոր կուսակցություն հիմնել. միանգամայն հնարավոր է վերածնել հին, ավանդական կուսակցությունը՝ նույնիսկ եթե թվում է, թե այդ քաղաքական ուժն այլևս հեռանկար չունի և միայն վանում է ընտրողներին։ Հիշենք թեկուզ գերմանացի Գերհարդ Շրյոդերին կամ հույն Ալեքսիս Ցիպրասին։ Էլ չեմ ասում Մարգրետ Թետչերի մասին, որն իրականություն դարձրեց այն, ինչ պարզապես անհնար էր թվում՝ աշխատավորները, որոնք միշտ իրենց ձայնը Լեյբորիստական կուսակցությանն էին տալիս, սկսեցին քվեարկել Պահպանողականների օգտին։ Ու մի՛ հարցրեք՝ իսկ որտե՞ղ են հայաստանյան նոր լիդերները։ Մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները դեռ երկու տարի կա։ Իսկ երկու տարին, ինչպես նկատել է դասականը, մեկի համար ընդամենն ակնթարթ է, մյուսի համար՝ հավերժություն։
Իշխանությունն ու ընդդիմությունը ժողովրդի անունից են խոսում. իսկ ինչպիսի՞ն է այդ ժողովուրդը
Լրահոս
0