https://arm.sputniknews.ru/20240617/hjastann-u-fransian-nvor-pajmanavvorvatsutjun-en-dzerq-berel-pn-77266325.html
Հայաստանն ու Ֆրանսիան նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. ՊՆ
Հայաստանն ու Ֆրանսիան նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. ՊՆ
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում կարևորել է ռազմատեխնիկական համագործակցությունը։ 17.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-17T22:57+0400
2024-06-17T22:57+0400
2024-06-17T23:13+0400
հայաստան
ֆրանսիա
սուրեն պապիկյան
սեբաստիեն լըկորնյու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77266522_0:0:1280:721_1920x0_80_0_0_0431007d924765c482f97b145d775f64.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ և նոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ՊՆ–ն տեղեկացնում է նաև, որ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև։Հիշեցնենք` Պապիկյանը Ֆրանսիա է մեկնել այսօր։ Այցն աշխատանքային է։Նա Ֆրանսիա էր այցելել նաև փետրվարի 21–ին։ Հաջորդ օրը Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով Հայաստան կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77266522_0:0:1280:961_1920x0_80_0_0_2780e46160af6c716ac02771cec9320a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, սուրեն պապիկյան, սեբաստիեն լըկորնյու
հայաստան, ֆրանսիա, սուրեն պապիկյան, սեբաստիեն լըկորնյու
Հայաստանն ու Ֆրանսիան նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. ՊՆ
22:57 17.06.2024 (Թարմացված է: 23:13 17.06.2024) Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում կարևորել է ռազմատեխնիկական համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ և նոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները։ Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրությունում:
ՊՆ–ն տեղեկացնում է նաև, որ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև։
Հիշեցնենք`
Պապիկյանը Ֆրանսիա է մեկնել այսօր։ Այցն աշխատանքային է։
Նա Ֆրանսիա էր այցելել նաև փետրվարի 21–ին։ Հաջորդ օրը Ֆրանսիայի ԶՈւ նախարար
Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ
Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով
Հայաստան կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։