Հրապարակվել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթի կարճ ցուցակը. լուսանկարներ
Հրապարակվել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթի կարճ ցուցակը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Մրցույթի համար հոբելյանական տարում առաջին անգամ միջազգային ժյուրին կազմված է միայն ֆոտոլրագրողներից, մրցույթի տարբեր տարիների Գրան պրիի մրցանակակիրներից: 17.06.2024, Sputnik Արմենիա
Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված երիտասարդ ֆոտոթղթակիցների հոբելյանական` 10–րդ միջազգային մրցույթի կարճ ցուցակում հայտնված թեկնածուների անունները հայտարարվել են Մոսկվայում։Ձևավորված ավանդույթի համաձայն՝ կարճ ցուցակը, որի մասնակիցներին որոշել է մրցույթի միջազգային ժյուրին, չի ներառում մրցանակային տեղերի մասին տեղեկություններ չի ներառում։ Դրանք գլխավոր մրցանակի՝ Գրան պրիի դափնեկրի հետ միասին կհայտարարվեն սեպտեմբերին:Հայտնի է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի Գրան պրիի հաղթողըՍտենինի անվան մրցույթի կարճ ցուցակի մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։ 2024 թվականին մրցութային կարճ ցուցակում առաջին անգամ ընդգրկվել են աշխատանքներ Սիրիայից, ՀԱՀ-ից և Մյանմայից։ Ընդհանուր առմամբ, այն միավորել է 10 երկրներից երիտասարդ ֆոտոթղթակիցների առանձին լուսանկարներ և ֆոտոշարքեր։Մրցույթի միջազգային ժյուրին 2024 թվականին ընդհանուր առմամբ մոտ 2000 աշխատանք է գնահատել, որոնք ուղարկել են 557 մասնակիցներ 36 երկրներից` ինչպիսիք են Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, ՀԱՀ-ը, Լեհաստանը, Ֆրանսիան, Էկվադորը, Սիրիան, Մեքսիկան և այլն:Անդրեյ Ստենինի անվան մրցույթի համադրող Օքսանա Օլեյնիկը նշել է, որ այս անգամ որպես ժյուրիի անդամ հրավիրվել են մրցույթի նախորդ տարիների Գրան պրի մրցանակակիրները:Մրցույթը նախատեսում է մինչև տարեվերջ մեկնարկ տալ աշխարհի քաղաքներում հաղթողների ավանդական ռոուդ-շոուին:
Մրցույթի համար հոբելյանական տարում առաջին անգամ միջազգային ժյուրին կազմված է միայն ֆոտոլրագրողներից, մրցույթի տարբեր տարիների Գրան պրիի մրցանակակիրներից:
Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված երիտասարդ ֆոտոթղթակիցների հոբելյանական` 10–րդ միջազգային մրցույթի կարճ ցուցակում հայտնված թեկնածուների անունները հայտարարվել են Մոսկվայում։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ կարճ ցուցակը, որի մասնակիցներին որոշել է մրցույթի միջազգային ժյուրին, չի ներառում մրցանակային տեղերի մասին տեղեկություններ չի ներառում։ Դրանք գլխավոր մրցանակի՝ Գրան պրիի դափնեկրի հետ միասին կհայտարարվեն սեպտեմբերին:
Ստենինի անվան մրցույթի կարճ ցուցակի մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։ 2024 թվականին մրցութային կարճ ցուցակում առաջին անգամ ընդգրկվել են աշխատանքներ Սիրիայից, ՀԱՀ-ից և Մյանմայից։ Ընդհանուր առմամբ, այն միավորել է 10 երկրներից երիտասարդ ֆոտոթղթակիցների առանձին լուսանկարներ և ֆոտոշարքեր։
Մրցույթի միջազգային ժյուրին 2024 թվականին ընդհանուր առմամբ մոտ 2000 աշխատանք է գնահատել, որոնք ուղարկել են 557 մասնակիցներ 36 երկրներից` ինչպիսիք են Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, ՀԱՀ-ը, Լեհաստանը, Ֆրանսիան, Էկվադորը, Սիրիան, Մեքսիկան և այլն:
Անդրեյ Ստենինի անվան մրցույթի համադրող Օքսանա Օլեյնիկը նշել է, որ այս անգամ որպես ժյուրիի անդամ հրավիրվել են մրցույթի նախորդ տարիների Գրան պրի մրցանակակիրները:
«Լուսանկարիչներ են աշխարհի տարբեր երկրներից, որոնք ներկայում արդեն ճանաչված վարպետներ են դարձել իրենց փորձագիտական կարծիքով։ Նրանք հաստատեցին իրենց ամենաբարձր մասնագիտական մակարդակը՝ մրցույթին ներկայացված լուսանկարների մեծ և շատ բազմազան զանգվածից ընտրելով իսկապես տաղանդավոր աշխատանքները: Ես բոլորին հրավիրում եմ այցելել մեր մրցույթի կայք և ծանոթանալ դրանց: Երիտասարդ լուսանկարիչները շարունակում են մեզ ուրախացնել իրենց աշխատանքներով, և մենք ուրախ ենք օգնել նրանց կարիերայի սկզբում»,-ասել է նա։
Մրցույթը նախատեսում է մինչև տարեվերջ մեկնարկ տալ աշխարհի քաղաքներում հաղթողների ավանդական ռոուդ-շոուին: