00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց երկաթուղային հաղորդակցությունը ՀՀ–ում․ Օվերչուկ

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2024
Ալեքսեյ Օվերչուկ
Բաժանորդագրվել
Վթարավերականգնողական աշխատանքների ֆինանսավորումն իրականացրել է ՌԴ-ն։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարևորել է ռուսաստանցի մասնագետների օգնությունը ռեկորդային կարճ ժամանակահատվածում Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու գործում:
«Դժվար պահին Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց հեղեղումներից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Միակ երկաթուղին, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ, կենսական նշանակություն ունեցող բեռներ երկիր հասցնելու հիմնական խողովակն է, և դրա երկարատև խախտումը կարող էր լուրջ բացասական հետևանքներ ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար», - ասել է նա լրագրողներին։
Օվերչուկն ընդգծել է, որ դա տեղի չունեցավ այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը օգնության ձեռք մեկնեց Հայաստանի ժողովրդին:
Նա նշել է, որ ռուսաստանցի մասնագետները հայ գործընկերների հետ շուրջօրյա ռեժիմով աշխատել են բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղային հատվածները վերականգնելու համար։
«Առաջին փորձնական գնացքը վերականգնված երկաթգծով ճանապարհ է ընկել հունիսի 14-ին՝ նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ։ Հայաստանի ժողովրդի համար կարևոր երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ վերականգնված է», - եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը։
Հիշեցնենք` հունիսի 14-ին սկսվել է Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը: Վերականգնված հատվածով հունիսի 15-ին անցել է առաջին կոնտեյներային գնացքը: Սակայն դեռ պետք է լրացուցիչ աշխատանքներ իրականացվեն նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար։
ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։
Լրահոս
0