00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիական ընկերությունը կարող է զրկվել Նիգերում ուրան արդյունահանելու իրավունքից

© AP Photo / Sam MednickՆիգեր
Նիգեր - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2024
Նիգեր
Բաժանորդագրվել
Իմուրարենն աշխարհում ուրանի խոշորագույն հանքավայրերից մեկն է, որի պաշարները գնահատվում են 200 հազար տոննա:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ուրան արդյունահանող ֆրանսիական խոշորագույն «Orano SA» ընկերությունը կարող է զրկվել Նիգերի Իմուրարեն հանքավայրում ուրան արդյունահանելու իրավունքից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Bloomberg» գործակալությանը:
«Երկրորդ և վերջին ծանուցումը կավարտվի հունիսի 19-ին, որից հետո ընկերության գործունեության թույլտվությունը հետ կկանչվի», - գործակալությունը մեջբերում է Նիգերի հանքարդյունաբերության նախարարության նամակը։
Նամակում նշվում է` հանքավայրի շահագործման այն ծրագիրը, որ առաջարկում է «Orano»-ն, չի համապատասխանում իշխանությունների սպասումներին:
Գործակալությունն ընդգծում է, որ Իմուրարենն աշխարհում ուրանի խոշորագույն հանքավայրերից մեկն է, որի պաշարները գնահատվում են 200 հազար տոննա: «Orano» ընկերությունը արդյունահանման թույլտվություն է ստացել 2009 թվականին։
2021 թվականին Կոմինակի հանքի փակվելուց հետո «Orano»–ն ղեկավարում է ուրանի միայն մեկ հանքավայր Նիգերում՝ երկրի հյուսիսում գտնվող Արլիտ շրջանում:
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ «Orano»-ի` Նիգերում գործող դուստր ձեռնարկությունում տեխնիկական սպասարկման աշխատանքները, որոնք նախատեսված էին 2024 թվականի սկզբին, հետաձգվել են քիմիական արտադրանքի սպառման պատճառով:
Հիշեցնենք `անցյալ տարվա հուլիսի վերջին Նիգերում նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ ապստամբություն բարձրացրին և հայտարարեցին նախագահ Մոհամմեդ Բազումի պաշտոնանկության մասին: Երկիրը կառավարելու համար ստեղծվեց հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդ՝ գվարդիայի հրամանատար Աբդուրահման Տչիանիի գլխավորությամբ։ Արդեն օգոստոսի 10–ին Տչիանին անցումային շրջանի կառավարություն ձևավորելու մասին հրամանագիր ստորագրեց։
Նիգերի Հանրապետությունը` որպես նախկին ֆրանսիական գաղութ, Սահելում արևմտյան երկրների վերջին դաշնակիցներից մեկն էր: Բացի այդ, երկիրն ունի ուրանի հարուստ պաշարներ։ Ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ–ները, աֆրիկյան այս երկրին բաժին է ընկնում ուրանի 15–17 տոկոսը, որն օգտագործվում է Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի արտադրության համար:
Ֆրանսիացի զինվորականները սկսել են լքել Նիգերը. ԶԼՄ
Լրահոս
0