00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձերբակալվածներից 2-ը կանայք են, փորձում են ցուցմունք կորզել նրանցից. Գերասիմ Վարդանյան

© Photo : Screenshot / Yerkir.аmԳերասիմ Վարդանյան
Գերասիմ Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2024
Գերասիմ Վարդանյան
Բաժանորդագրվել
ՀՅԴ–ականը համոզված է, որ հակաիշխանական և ազգային շարժումների ֆոնին իրեն փորձում են մեկուսացնել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր ձերբակալվածներից 2-ը կանայք են։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Գերասիմ Վարդանյանը, որը ՀՀ քննչական կոմիտե է գնացել։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտյան զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել, 11 անձ է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ քաղաքացիներին ձերբակալել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով։
«Շուրջ 3 օր է` ձերբակալություններ են իրականացնում։ Այս ամենն իբրև թե իմ նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում է։ 72-ժամյա ռեժիմով տասնյակից ավելի անձ կա ձերբակալված, 2-ը կանայք են։ Այդ մարդկանցից փորձում են ցուցմունք կորզել ինչպես Բաքվի բանտերում։ Մեկին էլ փորձում են կալանքի տանել` մեղադրելով ինձ օժանդակելու մեջ, բայց իմ նկատմամբ մինչ այս պահը որևէ գործ չի հարուցվել։ Ինձ չեն հրավիրել, բայց հիմա եկել եմ քննչական կոմիտե, որ ասեմ` ես եմ ձեզ պետք, ընկերներիս բաց թողեք։ Սա հերթական շոուն է, առավոտյան իմ տուն էլ են մտել խուզարկությունների, երևի թվով 10-րդն է այս տարիների ընթացքում»,– ասաց Վարդանյանը։
Նա շեշտեց, որ այսօր հակաիշխանական և ազգային շարժումների ֆոնին իրեն փորձում են մեկուսացնել։ Վարդանյանի խոսքով` այդպես է եղել նաև «Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ, երբ նույնիսկ կալանավորել էին։
ՀՅԴ–ականն անդրադարձավ քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին, որտեղ, ըստ ՔԿ–ի, տարբեր անձինք փորձում են շահագրգռել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Վարդանյանը նշեց, որ փաստաբանները դրանք կմեկնաբանեն, բայց վստահեցրեց` շինծու քրեական գործ է նախաձեռնված։
Լրահոս
0