https://arm.sputniknews.ru/20240614/voch-voq-mtadir-che-em-drnery-bacel-haj-zhvoghvovrdi-araj-medvedevy-erevani-qaghaqakanutjan-masin-77115210.html
Ոչ ոք մտադիր չէ ԵՄ դռները բացել հայ ժողովրդի առաջ. Մեդվեդևը՝ Երևանի քաղաքականության մասին
Ոչ ոք մտադիր չէ ԵՄ դռները բացել հայ ժողովրդի առաջ. Մեդվեդևը՝ Երևանի քաղաքականության մասին
Sputnik Արմենիա
Դմիտրի Մեդվեդևը հորդորել է չգայթակղվել խոստումներով։ 14.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-14T12:01+0400
2024-06-14T12:01+0400
2024-06-14T12:02+0400
հայաստան
արևմուտք
եվրամիություն
դմիտրի մեդվեդև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77110300_0:40:3072:1768_1920x0_80_0_0_5f2612ecc527b9675b5b42d674a29931.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն, մոտ ապագայում նման ապագա չի սպասում նաև Ուկրաինային։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:Անվերջ բառախաղ․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասինՆա նշել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի էմիսարները գնալով ավելի հաճախ են հյուրընկալվում Հայաստանում, աջ ու ձախ շռայլ խոստումներ են տալիս, իսկ «ոսկե սարերը», ներառյալ Եվրամիությանը անդամակցությունը, Երևանին առաջարկում են լիակատար լոյալության դիմաց:Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվում նաև Մոլդովայում, որին Մայա Սանդուն ուղիղ նեոգաղութատիրական ստրկության է տանում՝ օգտագործելով «պայծառ ապագայի» մասին նույն հեքիաթները։ԱՄՆ–ն հետաքրքրված է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուղիղ կապ ունենան ՀՀ տարածքով. քաղաքագետ
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77110300_279:0:3010:2048_1920x0_80_0_0_5ded892648fcb91abc00352b4b5ba3b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արևմուտք, եվրամիություն, դմիտրի մեդվեդև
հայաստան, արևմուտք, եվրամիություն, դմիտրի մեդվեդև
Ոչ ոք մտադիր չէ ԵՄ դռները բացել հայ ժողովրդի առաջ. Մեդվեդևը՝ Երևանի քաղաքականության մասին
12:01 14.06.2024 (Թարմացված է: 12:02 14.06.2024) Դմիտրի Մեդվեդևը հորդորել է չգայթակղվել խոստումներով։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն, մոտ ապագայում նման ապագա չի սպասում նաև Ուկրաինային։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Հայ և ռուս ժողովուրդների՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։ Անդրկովկասյան պետությանը եվրոատլանտյան ճամբար «քաշելու» համար զգալի ուժեր են ներդրվել։ Իզուր չէ, որ հենց ՀՀ մայրաքաղաքում է տեղակայված ԱՄՆ–ի` աշխարհում ամենամեծ դեսպանատներից մեկը», - «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված հոդվածում նկարագրել է Մեդվեդեւը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի էմիսարները գնալով ավելի հաճախ են հյուրընկալվում Հայաստանում, աջ ու ձախ շռայլ խոստումներ են տալիս, իսկ «ոսկե սարերը», ներառյալ Եվրամիությանը անդամակցությունը, Երևանին առաջարկում են լիակատար լոյալության դիմաց:
«Բայց գայթակղվել պետք չէ. նման խոստումներն ընդամենը խայծ են` դրված նեոգաղութային թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ։ Հարցրեք նեոբանդերականներին` արդյոք նրանց հաջողվե՞լ է անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և մոտ ապագայում էլ նրանք չեն հասնի դրան: Հարց է` արդյոք ընդհանրապես կհասնե՞ն: Թող նայեն Վրաստանին, որտեղ վերջերս հաստատվեց մի օրենք, որը դուր չեկավ ԱՄՆ-ին և ԵՄ-ին։ Ու ի՞նչ։ Պատժամիջոցներ: Իսկ Եվրախորհրդարանի կողմից 2024 թվականի մարտին ընդունված՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևը գործնականում սովորական թուղթ է՝ առանց պարտավորությունների», - նշել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվում նաև Մոլդովայում, որին Մայա Սանդուն ուղիղ նեոգաղութատիրական ստրկության է տանում՝ օգտագործելով «պայծառ ապագայի» մասին նույն հեքիաթները։