https://arm.sputniknews.ru/20240614/hajastany-hapk-i-het-kapery-khzum-e-aranc-voreve-erashkhiqi-patgamavvor-77121217.html
Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապերը խզում է առանց որևէ երաշխիքի. պատգամավոր
Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապերը խզում է առանց որևէ երաշխիքի. պատգամավոր
Sputnik Արմենիա
Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիավորումը գտնվում է Թուրքիայում։ 14.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-14T13:31+0400
2024-06-14T13:31+0400
2024-06-14T13:35+0400
հայաստան
հայկ մամիջանյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577277_0:92:1600:992_1920x0_80_0_0_611713df2fa5cbf444b0987b85d62dbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանը խզում է կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Նրա խոսքով ՝ ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք պետք է լուծել։Հայկ Մամիջանյանի պնդմամբ` խնդիրների զգալի մասն իշխանության մեղքն է։«Դա պայմանավորված է հայ կառավարիչների ապուշությամբ։ Օրինակ ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու որոշմամբ։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր փորձեր Ստոլտենբերգին ձերբակալել, ի՞նչ կկատարվեր»,– ասաց նա։Մատնանշելով իշխանությունների բացթողումը` նա նշեց նաև իրավական անգրագիտությունները և ՀԱՊԿ–ի աջակցության պլանից հրաժարումը, որի մեջ կար նաև ռազմատեխնիկական օգնության որոշակի փաթեթ։Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577277_78:0:1522:1083_1920x0_80_0_0_4440afcdfa76b88fb647e8149ef1a9a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայկ մամիջանյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, հայկ մամիջանյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապերը խզում է առանց որևէ երաշխիքի. պատգամավոր
13:31 14.06.2024 (Թարմացված է: 13:35 14.06.2024) Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիավորումը գտնվում է Թուրքիայում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանը խզում է կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով ՝ ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք պետք է լուծել։
«Խնդիրներն անհրաժեշտ է լուծել, ոչ թե չունենալով որևէ երաշխիք` հարաբերությունները խզել ու Հայաստանը թողնել ծայրահեղ միայնակ, որովհետև եթե իրենց հաշվարկը որևէ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական ճարտարապետությունն է կամ դաշինքը, ուզում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիավորումը գտնվում է Թուրքիայում, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան կարելի է կասեցնել հայտարարություններով»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանի պնդմամբ` խնդիրների զգալի մասն իշխանության մեղքն է։
«Դա պայմանավորված է հայ կառավարիչների ապուշությամբ։ Օրինակ ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու որոշմամբ։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր փորձեր Ստոլտենբերգին ձերբակալել, ի՞նչ կկատարվեր»,– ասաց նա։
Մատնանշելով իշխանությունների բացթողումը` նա նշեց նաև իրավական անգրագիտությունները և ՀԱՊԿ–ի աջակցության պլանից հրաժարումը, որի մեջ կար նաև ռազմատեխնիկական օգնության որոշակի փաթեթ։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: