00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահին հայտնի է Վայոց Ձորում 10 ձերբակալվածի մասին. Իշխան Սաղաթելյան

© Photo : ScreenshotԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2024
Բաժանորդագրվել
Սաղաթելյանի խոսքով` իրենց պատգամավորներն այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, բայց անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չէ` ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել Դաշնակցության` Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Վայոց Ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում»,–ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով` իրենց պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, բայց անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար:
«Ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, փորձում են այս նպատակով կեղծ գործերով ճնշումներ գործադրել, բայց Դաշնակցության վրա դա չի ազդում, սա ո՛չ վերջինն է, ո՛չ առաջինը»,-նշեց Սաղթելյանը:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
«Վարույթի մասին ավելի ուշ անհրաժեշտ տեղեկատվություն կտրվի։ Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում»,–ասաց նա։
Հիշեցնենք` ավելի վաղ խուզարկությունների մասին հայտնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա նշել էր, որ ձերբակալվածների թվում նաև կանայք կան:
Լրահոս
0